211652_close_icon
views-count21842 դիտում article-date 12:23 24-12-2018

Գլխավոր դատախազության պաշտոնյան, ով Արտաշատում շրջում էր «բարսետկայով», դիմել է Ոստիկանություն, որ կորցրել է այն, որի մեջ եղել է «Բերետտա» ատրճանակ, գումար և այլ իրեր

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ Ոստիկանութույան Արտաշատի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում Երևանի բնակիչ՝ 63-ամյա Սուրիկ Պարսամյանի դիմումի փաստով։ Ինչպես հատնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս Արտաշատի Ոստիկանություն է դիմել և հայտնել, որ դեկտեմբերի 8-ին Արտաշատ քաղաքի Աղայան փողոցում իրեն անհայտ պայմաններում կորցրել է ձեռքի պայուսակը, որի մեջ եղել է «Բերետտա» տիպի ատրճանակ, բանկային քարտեր և գումար։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Ս. Պարսամյանն աշխատում է ՀՀ գլխավոր դատախազության անձնակազմի կառավարման բաժնի պետ։ [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր