94455 դիտում
21:22 02-11-2018
Երևանում ոստիկանների օպերատիվ գործողությունների արդյունքում վիճաբանությունը կրակոցի չհասավ. կան բերման ենթարկվածներ. հայտնաբերվել է «Բերետտա» տիպի ատրճանակ. Ժամանել են կենտրոնի ոստիկանապետն ու Երևանի ՃՈ պետի տեղակալը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ նոյեմբերի 2-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: ժամը 18:00-ի սահմաններում ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 1-ին գումարտակի ոստիկանները ծառայություն կատարելիս են եղել Վերնիսաժի տարածքում, երբ նկատել են, որ մի խումբ երիտասարդներ վիճաբանում են և քաշքշում միմյանց:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանները ճիշտ կողմնորոշվելով՝ կարողանում են վնասազերծել կռվի մասնակիցներին և 4 հոգու բերման ենթարկել ոստիկանության կենտրոնական բաժին:
Վնասազերծման ժամանակ ոստիկանները հայտնաբերել են «Բերետտա» տիպի մարտական ատրճանակ, ինչպես նաև ռուսական համարանիշներով Mercedes մակնիշի ավտոմեքենան:
Դեպքի վայր է ժամանել ոստիկանության կենտրոնական բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արման Պապյանի գլխավորությամբ:
Ժամանել են նաև ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի ծառայողները:
Այս պահին դեպքի վայրում տեղազզնություն են կատարում ոստիկանության կենտրոնական բաժնի հետաքննիչներն ու փորձաքրեագետները:
Դեպքի վայր են ժամանել նաև Երևանի ճանապարհային ոստիկանության ծառայողները՝ Երևանի ՃՈ պետի տեղակալ Դավիթ Ավագյանի գլխավորությամբ:
Հետաքննիչի հանձնարարականով ճանապարհային ոստիկանները Mercedes մակնիշի ավտոմեքենան քարշակի միջոցով տեղափոխեցին ոստիկանության կետրոնական բաժնի հատուկ պահանվող տարածք:
Դեպքի վայրի հարևանությամբ բնակվող քաղաքացիներն ասում էին. «Գոհ ենք, որ ոստիկանությունը տեղում կանխեց վիճաբանությունը, հակառակ դեպքում այն կվերածվեր ծեծկռտուքի և չէր բացառվում՝ տաք գլուխները կրակոցներ արձակեին ու մարդիկ տուժեին: Եթե ոստիկանությունը օպերատիվ չարձագանքեր, տարիներ առաջվա նմանատիպ դեպքի էինք ականատես լինելու, երբ կրակոցների արդյունքում մարդիկ տուժեցին, անգամ մարդ մահացավ»:
[color=#CC0000]03/11/2018
09։00
Քիչ առաջ ֆոտոլրագրողը հայտնեց, որ ոստիկանները պարզել են բերման ենթարկվածների ինքնությունը. նրանք են՝ Երևան քաղաքի Շինարարների փողոցի բնակիչ՝ 25-ամյա Անդրանիկ Հարությունյանը, Երևան քաղաքի Կողբացու փողոցի բնակիչ՝ 31-ամյա Գառնիկ Շիրինյանը, Երևան քաղաքի Ֆիրդուսի փողոցի բնակիչ՝ 47-ամյա Սուրեն Հակոբյանը և Վեդի քաղաքի Թումանյան փողոցի բնակիչ՝ 30-ամյա Գևորգ Անդրեասյանը։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Ոստիկանության Կենտրոնական բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողների կողմից ձեռնարկվել են օպերատիվ միջոցառումներ, իսկ հետո արդեն քրեական հետախույզները, տանելով բացատրական աշխատանքներ, պարզել են, որ հայտնաբերված «Բերետտա» ատրճանակը պատկանում է Երևան քաղաքի Արգիշտիի փողոցի բնակիչ՝ 44-ամյա Արամ Ավագյանին, ով մասնագիտությամբ բրոքեր է։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ նշված զենքը 2002 թվականի դեկտեմբերին Ա. Ավագյանը որպես պարգևատրում ստացել է Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարի կողմից։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ փաստի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր. օր-ի 258 հոդվածի 3-րդ մասի և 235 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով։
[/color]
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 75+
75+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
2059 դիտում
21:00 20-12-2024
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (22.12.2024 թ․)