211652_close_icon
views-count65935 դիտում article-date 11:23 24-12-2018

ԽՍՀՄ տարիներից Սիսիանի մահաբեր ոլորանների խնդիրը վերջապես նախարարի պաշտոնակատար Հակոբ Արշակյանի միջամտությամբ լուծվեց. մարդիկ ասում էին. «Մահվան ծաղկեպսակների ու հուշաքարերի կարիք այլևս չի լինի». ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը դեկտեմբերի 20-ին բաց նամակ-խնդրանքով դիմել էր ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի պաշտոնակատար Հակոբ Արշակյանին, որով խնդրել էր նախարարի պաշտոնակատարին, որպեսզի իր կողմից ձեռնարկվեն անհրաժեշտ միջոցառումներ՝ Երևան-Մեղրի ավտոճանապարհի՝ Սիսիանի վարչական տարածքում, ժողովրդին հայտնի «Սիսիանի մահաբեր ոլորաններ» հատվածում տեղադրվեն երկաթբետոնե պաշտպանիչ արգելապատնեշներ։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հրապարակման հաջորդ օրը նախարարի պաշտոնակատար Հ. Արշակյանի հանձնարարականով Սյունիքի մարզ էին մեկնել պատասխանատուները, ովքեր տեղում ուսումնասիրելով խնդիրը՝ երեկ՝ դեկտեմբերի 23-ին, Հ. Արշակյանի կարգադրությամբ «Հայավտոճան» ընկերության գլխավոր տնօրեն Գոռ Ավետիսյանի հսկողությամբ նշված հատվածում «Աշոտ Դայան և ընկերներ» ՍՊԸ-ի ներկայացուցիչները տեղադրեցին երկաթբետոնե պաշտպանիչ արգելապատնեշներ։ Այսօր արդեն կտեղադրվեն նաև ճանապարհային նշաններ, որպեսզի վարորդներն անզեն աչքով տեսնեն, որ նշված ճանապարհը ոլորանապտույտ է և պետք է սահմանված արագությունը լինի 70։ [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակցի հետ զրույցում վարորդները, ովքեր ճանապարհաշինարարների կողմից երկաթե արգելապատնեշների տեղադրման ականատեսն էին, ասում էին. «Կոմունիստների թվից էս հատվածում բացակայել են պաշտպանիչ արգելապատնեշները, չեն եղել անգամ երթևեկությունը կարգավորող նշաններ։ Երբ այս հատվածից վթարների մասին տեղեկություններ էինք լսում, համոզված էինք, որ այն ողբերգական է լինելու ու, ցավոք, մեր կանխատեսումները միշտ ճիշտ էին դուրս գալիս։ Վարորդներին էլ չէիր կարող մեղադրել. ոչ նշաններ կային, ոչ պաշտպանիչ երկաթբետոնե արգելապատնեշներ։ Հիմա վստահ ենք՝ բոլորը տրանսպորտի նախարարի պաշտոնակատարի միջամտության արդյունքում տեղադրվեց։ Մնում է՝ վարորդներս ուշադիր լինենք, չգերազանցենք սահմանված արագությունը, ինչի շնորհիվ էլ կխուսափենք նոր վթարներից։ Ուզում ենք մեր շնորհակալությունը հայտնենք նախարարի պաշտոնակատար Հ. Արշակյանին, «Հայավտոճան» ընկերությանը՝ հանձինս գլխավոր տնօրեն Գ. Ավետիսյանի, Ճանապարհային Ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողներին՝ վաշտի հրամանատար Գեղամ Մարգարյանի, դասակի հրամանատար Կարեն Օհանյանին, ովքեր նշված հատվածում տարիներ շարունակ ուժեղացված ծառայություն կատարելու ընթացքում կանխել են բազմաթիվ ճանապարհատրանսպորտային պատահարներ։ Չենք կարող նաև մեր շնորհակալությունը չհայտնել կապի և տրանսպորտի նախկին նախարար Վահան Մարտիրոսյանին, «Հայավտոճան» ընկերության նախկին գլխավոր տնօրեն Աշոտ Արշակյանին, ովքեր Սյունիքի մարզում մի քանի վտանգավոր ճանապարհահատվածներում [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի հրապարակված նյութերի հիման վրա վերացրել են խոչընդոտները, ճանապարհներին էլ տեղադրել են տվել երկաթբետոնե պաշտպանիչ արգելապատնեշներ և տեղադրել բազմաթիվ ճանապարհային երթևեկությունը կարգավորող նշաններ։ Վստահ ենք, որ այդ հատվածում այլևս մահվան թեմաներով ծաղկեպսակներ ու հուշաքարեր չեն տեղադրվի»։ Ավելի վաղ [url=https://shamshyan.com/hy/article/2018/12/20/1113281/?fbclid=IwAR0teTueQ1ECsgB8NyCqxN7BudsTRd8D8WXxacJWGKU0n8ylzxte6_13Ujg]հայտնել [/url]էինք, որ ֆոտոլրագրողը բաց նամակ էր ուղղել ՀՀ Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի պաշտոնակատար Հակոբ Արշակյանին, որում ասվում էր. «Վերջին օրերին հանրապետությունը ցնցվեց Երևան-Մեղրի ավտոճանապարհի՝ Սիսիանի վարչական տարածքում տեղի ունեցած խոշոր ու ողբերգական ավտովթարների լուրով։ Ավտովթարներին զոհ դարձան 4 քաղաքացի, որոնցից մեկի դեպքում ընտանիքի անդամներ էին, իսկ մեկում էլ՝ 5-ամյա երեխա, իսկ հիվանդանոցներում մինչև այսօր բուժում են ստանում վիրավորները, որոնցից 4-ի վիճակը բժիշկները գնահատում են ծայրահեղ ծանր։ Հարգելի նախարարի պաշտոնակատար, Պարոն Արշակյան, այն, որ վերջին տարիներին Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը՝ այն ժամանակվա նախարար Վահան Մարտիրոսյանի, «Հայավտոճան» ընկերության այն ժամանակվա գլխավոր տնօրեն Աշոտ Արշակյանի գլխավորությամբ, իսկ վերջին ամիսներին նաև՝ Ձեր կողմից և «Հայավտոճան» ընկերության ներկայիս գլխավոր տնօրեն Գոռ Ավետիսյանի հետևողական աշխատանքների արդյունքում Երևանից դուրս՝ մարզային ու միջհամայնքային ճանապարհներին կատարել է հսկայական աշխատանքներ, դա փաստ է. վերացվել են վտանգավոր ճանապարհային խոչընդոտները, տեղադրվել են երկաթբետոնե արգելապատնեշներ, եվրոպական չափանիշներին համապատասխան ցուցանակներ։ Հարգելի Պարոն Արշակյան, Երևան-Մեղրի ավտոճանապարհի 175-րդ կմ հատվածում բազմաթիվ ճանապարհատրանսպորտային պատահարներ են տեղի ունեցել. միայն վերջին 1 շաբաթվա ընթացքում՝ 6 դեպք, որից 2-ը՝ ողբերգական։ Հավատացե՛ք, որ նախկին նախարար Վ. Մարտիրոսյանը քաջածանոթ էր այդ խնդրին և տվել էր հանձնարարական, որպեսզի այդ հատվածում տեղադրվեն բետոնե պաշտպանիչ արգելապատնեշներ։ Այդ հատվածում բացակայում են նաև ճանապարհային երթևեկությունը կարգավորող ցուցանակները։ Որպես խնդրանք, կարծում եմ, նաև՝ ոչ միայն իմ, այլև բազմահազար վարորդների ու քաղաքացիների կողմից, Դուք կարող եք ժողովրդի կողմից «Սիսիանի մահաբեր ոլորաններ» կոչվող հատվածում վերացնել այդ խոչընդոտները և Ձեր մի կարգադրությունը բավական է, որպեսզի պատկան մարմինները գործի անցնեն։ Արդեն մի քանի օր է, այդ հատվածում մահացածների հարազատներն այցելում և ծաղիկներ են խոնարհում։ Դուք կարող եք վերջակետ դնել և խնդիրը լուծել՝ ի շահ քաղաքացու և Ձեր այդ քայլով Դուք բազմաթիվ կյանքեր կփրկեք»։ [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Տեսանյութերը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 55+
55+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր