211652_close_icon
views-count33204 դիտում article-date 23:48 19-12-2018

Կոտայքի մարզում բախվել են 36–ամյա վարորդի Mercedes G500-ն ու 21–ամյա վարորդի Opel-ը. կա վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ դեկտեմբերի 19-ին, ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի ավագ հետաքննիչ Վահե Հարությունյանի կողմից նյութեր են նախապատրաստվում դեկտեմբերի 17-ին Կոտայքի մարզում տեղի ունեցած ավտովթարի փաստով: Ժամը 18:00-ի սահմաններում Աբովյան-Ջրաբեր ավտոճանապահին բախվել են Երևանի բնակիչ, 36-ամյա Սեյրան Բաղդասարյանի վարած Mercedes G500 մակնիշի 96 GG 666 համարանիշի և Նոր Հաճն քաղաքի բնակիչ, 21-ամյա Կարեն Հայրապետյանի վարած Opel մակնիշի 81 FR 881 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Կ. Հայրապետյանի ուղևոր, Աբովյան քաղաքի բնակիչ, 19-ամյա Աննա Խուգլարյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Աբովյան բժշկական կենտրոն: Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի, դասակի հրամանատար Տիգրան Քոթանջյանի գլխավորությամբ: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 34+
34+

Նմանատիպ նյութեր