54132 դիտում
22:44 12-01-2023
Խոշոր ավտովթար Կոտայքի մարզում. «Փարիզյան սուրճ» գործարանի մոտ բախվել են Mercedes G500-ը, Kia Rio-ն ու Opel-ը, վիրավորին ավտոմեքենայից դուրս են բերել ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարարները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ հունվարի 12-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 20։50-ի սահմաններում Ջրվեժ գյուղում՝ «Փարիզյան սուրճ» գործարանի հարևանությամբ, բախվել են Երևանի բնակիչ՝ 43-ամյա Ալեքսան Ա-ի վարած Mercedes G500 մակնիշի, Սյունիքի մարզի բնակիչ՝ 39-ամյա Արմեն Վ-ի վարած Kia Rio մակնիշի և Opel մակնիշի ավտոմեքենաները։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Opel-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ։
Վիրավորին առաջինը օգնության են հասել «յաշիկի» և Kia-ի վարոդներն ու օպերատիվորեն ժամանած ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության հատուկ փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի թիվ 16 փրկարարական ջոկատի և 9 հրշեջ փրկարարական ջոկատի փրկարարները։
Օպերատիվ են գործել շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, ովքեր փրկարարների կողմից Opel-ի միջից դուրս բերած վարորդին նախ տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել, ապա տեղափոխել հիվանդանոց։
Օպերատիվորեն ժամանել են նաև Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի, նույն վաշտի 2-րդ դասակի հրամանատար Սարգիս Բագրատյանի գլխավորությամբ։
Տեղում ծառայություն են կատարել ու տարածքը սահմանազատել են նույն վաշտի ավագ տեսուչներ Կարեն Գրիգորյանն ու Լևոն Թևոսյանը։
Օպերատիվորեն ժամանել են նաև ոստիկանության Կոտայքի բաժնի հերթապահ խումբը՝ օրվա պատասախանատու հերթապահի գլխավորությամբ։
Վթարի մասին լ ՀՀ Ներքին գործերի նախարարության Ճանապարհային ոստիկանության 177 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Հենրի Կոստանյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Կարեն Փթուկյանի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչի գլխավորությամբ։
Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ։
Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվում են ոստիկանության Կոտայքի բաժնի պահպանվող հատուկ տարածք։
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են հիվանդանոց տեղափոխված Opel-ի վարորդի ինքնությունը։
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 93+
93+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
15514 դիտում
17:19 19-11-2024
Արտակարգ դեպք՝ Արմավիրի մարզում․ 1-ամյա երեխան ջերմային այրվածքներով տեղափոխվել է «Այրվածքաբանական ազգային կենտրոն»
35765 դիտում
15:53 19-11-2024
Արտակարգ դեպք՝ Կոտայքի մարզում․ 24-ամյա երիտասարդը «աչքի վնասվածք հրազենով» ախտորոշմամբ տեղափոխվել է հիվանդանոց