53401 դիտում
21:21 19-12-2018
Մականունավորների մասնակցությամբ ծեծկռտուք և դանակահարություն Սևանում. «Կիլկի»-ն, «Կողակ»-ն ու «Սելյոդկա»-ն կասկածվում են 21-ամյա Իշխանին դանակով գլխին և հետույքին հարվածելու մեջ
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ ոստիկանության Սևանի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նապատրաստվում երեկ՝ դեկտեմբերի 18-ին Սևանում տեղի ունեցած վիճաբանություն-ծեծկռտուք և դանակահարության փաստով:
Ժամը 22:10-ի սահմաններում Սևանի բնակիչ, 21-ամյա Իշխան Հակոբյանը Սևանի ոստիկանություն հայտնել է, որ նույն օրը ժամը 21:00-ի սահմաններում Իսահակյան փողոցում Սևանի բնակիչներ, 18-ամյա Արսեն Ալեքսանյանը՝ «Կողակ» մականվամբ, 16-ամյա Գ. Հ.-ն ՝ «Սելյոդկա» մականվամբ և 16-ամյա Գ. Օ-ն «Կիլկի» մականվամբ, անհիմն վիճաբանել են իր հետ, որի ժամանակ Ա. Ալեքսանյանը դանակով հարվածել է իր գլխին և հետույքին՝ պատճառելով մարմնական վնասվածքներ:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Սևանի ոստիկանության քրեական հետախուզության և համայնքային ոստիկանության բաժանմունքների ծառայողները հայտնաբերել են կասկածյալներին, ովքեր ներկայացվել են բաժին և հետաքննիչի մոտ կատարվածի մասին բացատրություններ տալուց հետո բաց են թողնվել:
Ոստիկանները հայտնաբերել են նաև հանցագործության գործիք հանդիսացող դանակը:
Հետաքննիչի որոշմամբ նշանակվել են մի շարք փորձաքննություններ՝ այդ թվում՝ դատաբժշկական:
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Նմանատիպ նյութեր
62827 դիտում
11:24 24-05-2018
Արտակարգ դեպք Երևանում. 34-ամյա կինը դանակով հարվածել է 42-ամյա ամուսնու հետույքին և թիկունքի ձախ հատվածին
10247 դիտում
12:20 15-12-2019
ԱՄՆ-ում լրագրող Ալեքս Բոզարջյանի հետույքին հարվածելու համար ձերբակալվել է երիտասարդության հարցերով նախարարը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
1565 դիտում
19:24 25-04-2014
55-ամյա Իշխանին երեք տարի անց հայտնաբերել են Մոսկվայում