211652_close_icon
views-count62848 դիտում article-date 11:24 24-05-2018

Արտակարգ դեպք Երևանում. 34-ամյա կինը դանակով հարվածել է 42-ամյա ամուսնու հետույքին և թիկունքի ձախ հատվածին

Երեկ՝ մայիսի 23-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 11։00-ի սահմաններում ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ներքին Չարբախ թաղամասի տներից մեկում վիճաբանություն է տեղի ունենում։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված հասցե են մեկնել ոստիկանության Չարբախի բաժանմունքի օպերատիվ խումբը, ովքեր պարզել են, որ նշված տանը դանակահարված քաղաքացի կա։ Պարզվել է, որ ադ քաղաքացին նույն տան բնակիչ՝ 42-ամյա Ս. Ա.-ն է, ով բժշկական օգնություն ստանալու նպատակով տեղափոխվել է հիվանդանոց։ Բժիշկները ոստիկաններին հայտնել են, որ նա ստացել է հետույքի և թիկունքի ձախ հատվածում կտրող-ծակող առարկայի հարվածի հետքեր։ Ոստիկանները պարզել են, որ Ս. Ա.-ին դանակահարել է կինը՝ 34-ամյա Ա. Մ.-ն, ով տեղափոխվել է ոստիկանության Չարբախի բաժանմունք, որտեղից էլ տեղափոխվել է ոստիկանության Շենգավիթի բաժին, որտեղ հետաքննչական բաժանմունքում կատարվածի մասին բացատրություն տալուց հետո ազատ է արձակվել։ Ոստիկանները հայտնաբերել են նաև դանակը, որով կինը հարվածել է ամուսնուն։ Փաստի առթիվ հետաքննիչի կողմից նյութեր են նախապատրաստվում։ [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր