211652_close_icon
views-count10262 դիտում article-date 12:20 15-12-2019

ԱՄՆ-ում լրագրող Ալեքս Բոզարջյանի հետույքին հարվածելու համար ձերբակալվել է երիտասարդության հարցերով նախարարը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

ԱՄՆ Ջորջիա նահանգի Սավաննա քաղաքում անցկացված մրցավածքի ժամանակ արտառոց դեպք է տեղիունեցել։ WSAV-TV հեռուստաալիքի համար արված ծագումով հայ լրագրող Ալեքս Բոզարջյանն ուղիղ եթերում ներկայացնում էր մարաթոնի սյուժեն, երբ վազորդներից մեկը վազելու ընթացքում հարվածել է լրագրողուհու հետույքին, հաղորդում է Fox News-ը: Տեսանյութում երևում է, թե ինչպես էր կինը շփոթվում և չի իմանում՝ ինչպես արձագանքել տեղի ունեցածին: Աշխատանքն ավարտելուց հետո վերջինս բողոք է ներկայացրել ոստիկանությունում: Դիմումում Ա. Բոզարջյանը նշել է, որ տղամարդը ուժ գործադրելով բռնել էր իր հետույքը: Պարզվել է, որ վերջինս երիտասարդության հարցերով նախարար, Սթեյթսբորոյի բնակիչ, 43-ամյա Թոմաս Քելեուեյն է: Նա ձերբակալվել է սեռական բնույթի հարձակում գործելու և իրավախախտում կատարելու մեղադրանքով: Իսկ ավելի ուշ Քելեուեյը հեռուստատեսությամբ ներողություն է խնդրել Ա. Բոզարջյանից՝ հայտարարելով, որ միտումնավոր չի հարվածել կնոջ հետույքին:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր