55-ամյա Իշխանին երեք տարի անց հայտնաբերել են Մոսկվայում
ստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության օպերատիվ խումբը, ապրիլի 24-ին, ժամը 20.20-ին, Մոսկվա-Երեւան չվերթի ինքնաթիռով Հայաստան է տեղափոխել 55-ամյա Իշխան Մ.-ին:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նա 2011 թ. սեպտեմբերի 20-ից ոստիկանության Վաղարշապատի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քր. օր.-ի 112 հոդվածի 1-ին մասի մեղադրանքով` դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը:
Խափանման միջոցը` կալանք:
Իշխան Մ.-ն փոխանցվել է ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողներին: