30107 դիտում
12:50 14-12-2018
Ողբերգական դեպք Երևանում. «Էներգո կապ» ՍՊԸ-ի մալուխային լաբորատորիայի պահեստում հայտնաբերվել է Արաբկիրի ոստիկանության կողմից որպես անհայտ որոնվող, 71-ամյա տղամարդու կախված դին
Այսօր՝ դեկտեմբերի 14-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 10։00-ի սահմաններում «Արաբկիր» շտապօգնության կենտրոնից Ոստիկանության Արաբկիրի բաժին ահազանգ է ստացվել, որ Մալխասյանց 2-րդ հասցեում գործող «Էներգո կապ» ՍՊԸ-ի մալուխային լաբորատորիայի պահեստում տղամարդու կախված դի կա։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել Ոստիկանության Արաբկիրի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արմեն Վաթյանի գլխավորությամբ։
Ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժնի խումբը՝ ավագ քննիչ Հարություն Հովսեփյանի գլխավորությամբ։
Ոստիկաններն ու քննիչները նշված վայրում հայտնաբերել են Արաբկիր վարչական շրջանի բնակիչ, երեկվանից Ոստիկանության Արաբկիրի բաժնի կողմից որպես անհայտ որոնվող 71-ամյա Մ. Մ.-ի դին։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ նրա կողքին հայտնաբերվել է նաև նամակ, որտեղ գրված է. «Իմ քայլով, խնդրում եմ, ոչ ոքի չմեղադրեն։ Առողջական լուրջ խնդիրների պատճառով դիմում եմ ծայրահեղ այս քայլին»։
Փաստի առթիվ Արաբկիրի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում։
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: