Արտակարգ ու հակասանիտարական վիճակ՝ Երևանում․ Աջափնյակի մի քանի փողոցներ 4 օր է ողողված են կեղտաջրերով․ «Վեոլիա ջուր» ընկերությունը կարծես «ջայլամի կեցվածք» ընդունած լինի․ բնակիչները պատրաստ են դիմել կտրուկ միջոցների․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Եթե սոցիոլոգիական հարցումներ իրականացվեն Հանրապետությունում թե որ կառույցն է ամենաբացասականը գնահատվում, առանց չափազանցնելու թոփ եռյակում կհայտնվի «Վեոլիա ջուր» ընկերությունը, ինչքան էլ նշված ընկերության պաշտոնյաները «կուրծք ծեծելով» հայտարարեն, թե իրենք սպառողի «մատից փուշ հանող» են։
Երբ բարձրաձայնում ենք, որ «Վեոլիա ջուր» ընկերությունը ժողովրդի լեզվով ասած պատուհաս է դարձել, այդ ընկերությունը նեղսրտում է, մինչդեռ այսօր՝ փետրվարի 17-ին, SHAMSHYAN.com ահազանգած հարյուրավոր քաղաքացիներ արդարացիորեն իրենց զայրություն էին ուղղում «Վեոլիա ջուր» ընկերության հասցեին։
Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում բնակիչները ասում էին․ «Չորրոդ օրն է Աջափնյակ վարչական շրջանում, Բեկնազարյան փողոցում կեղտաջուրը ասֆալտը ճեղքել ու դուրս է թափվում։ 4 օր է էդ գարշահոտ ու հակասանիտարական վիճակի ականատեսն ենք դարձել։ 4 օր է այդ կառույցը կարծես «ջայլամի կեցվածք» ընդունած լինի։ 21-րդ դարում 4 օր է, եթե չես կարողանում խնդիրը լուծել, էլ քեզ ոնց վստահենք մեծն «Վեոլիա ջուր»։ Ձեր վատ աշխատանքի արդյունքում մարդկանց մոտ տպավորություն է ստեղծվում, թե Երևանի քաղաքապետարանն ու վարչական շրջանները, իսկ մարզերում մարզպետարաններն ու քաղաքապետերը անտարբերություն են ցուցաբերում բնակիչների նկատմամբ։ Էդ կոյուղիների պատասխանատուն ո՛չ թե կառավարությունն է, ո՛չ թե Երևանի քաղաքապետարանը, թաղապետերը, մարզպետերը ու մարզերի քաղաքապետերը՝ այլ դուք։ Բնակչության մեծ մասը պարտաճանաչ վճարումները կատարում է, իսկ դուք 4 օր է ուղտի ականջում քնած եք։ Էս ամբողջ կեղտաջուրը Բեկնազարյան փողոցից դուրս է գալիս հասնում է մինչև Բաշինջաղյան, անգամ Մարգարյան փողոց ու կա վտանգ որ ամբողջ տարածքը կդառնա վարակի օջախ՝ իր բոլոր բացասական կողմերով։ Երբե՞ք ի վերջո մտածելու ժողովրդի մասին, թե ձեզ մոտ միայն գումար հավաքելն է լավ ստացվում։
Մնում է ազգաբնակչությունով դիմենք կտրուկ միջոցների, դուրս գանք փողոց ու Կառավարությանը ստիպենք, ոչ թե խնդրենք այլ ստիպենք, որպեսզի լիցենզիայից կտրի ու ամբողջ աշխատանքների կատարումը դնի Երևանում՝Երևանի քաղաքապետարանի, մարզերում՝ մարզպետարանների վրա։ Թե չէ արդեն հոգնել ենք ձեր փնթի աշխատանքի ականատեսը լինելուց։ Եթե մեկ-երկու օրվա ընթացքում խնդիրը չլուծեք, հավատացեք արդեն մեր համբերության բաժակը լցվել է ու դիմելու ենք կտրուկ միջոցների՝ մեր ու մանուկ, ահել ջահել բողոքի ակցիաներ ենք իրականացնելու «Վեոլիա ջուր» ընկերության գլխամասի դիմաց»։
Լուսանկարները ու տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։