Երևանի քաղաքապետարանի և Շենգավիթի թաղապետարանի կողմից ստեղծված ամենալավ խաղահրապարակներից մեկում, որտեղ տիրում էր գարշահոտ վիճակ, Տիգրան Ավինյանի հանձնարարականով կարծես թե խնդիրը լուծվեց. կոյուղատարից դուրս բերվեց տարատեսակ աղբ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ
Երեկ՝ փետրվարի 18-ին, SHAMSHYAN.com-ը ֆոտոռեպորտաժ, տեսանյութ էր հրապարակել Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի Արշակունյաց 50/3 շենքի բակում տիրող հակասանիտարական ու գարշահոտ վիճակի մասին, երբ դիտահորից կեղտաջուրը դուրս էր գալիս և անցնում Երևանի քաղաքապետարանի ու Շենգավիթի թաղապետարանի կողմից կառուցված՝ մայրաքաղաքի ամենահաջող խաղահրապարակներից մեկի տարածքով։ Խաղահրապարակ, որտեղ միշտ շարժ է նկատվում, երեխաներն էլ ցավոք այդ կեղտաջրերը հաղթահարելով էին հասնում խաղահրապարակ։
Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այսօր՝ փետրվարի 19-ին, Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի հանձնարարականով նշված վայր էին ժամանել Շենգավիթ վարչական շրջանի ղեկավար Տիգրան Գաբրիելյանն ու կոմունալ բաժնի պետ Սերգո Սարգսյանը։
Նրանք, չսպասելով «Վեոլիա ջուր» ընկերությանը, իրենց կողմից նշված վայր էին բերել 911 կոմունալ հատուկ ծառայության աշխատակիցներին, ովքեր էլ նախ դիտահորի միջից դուրս բերեցին խցանում ստեղծած աղբը, ապա կատարեցին կոյուղատարի, իսկ հետո էլ ասֆալտապատ տարածքի լվացում։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով վարչական շրջանի ղեկավարը պատրաստվում է քննարկումներ իրականացնել Երևանի քաղաքապետարանի հետ, որպեսզի ոչ միայն նշված հատվածում, այլև Շենգավիթի վարչական շրջանի շատ փողոցներում ու բակային հատվածներում կատարվեն կոյուղատարերի հիմնանորոգման աշխատանքներ, այն է՝ հին, սովետական տարիներից գործող, բայց արդեն իրենց չարդարացնող կոյուղատարերը փոխարինեն նոր եվրոպական չափանիշներին համապատասխան, տրամաչափով մի քիչ մեծ խողովակներով, ինչը երկարաժամկետ կլուծի հարցը։
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ կոյուղատարերը շատ հաճախ խցանվում են որոշ «վայ» բնակիչների ոչ սրտացավ, փնթի գործողությունների հետևանքով։ Այդ մարդիկ կարելի է ասել առաջնորդվում են խոզի հոգեբանությամբ, ձեռքներին ինչ աղբ լինում է, թափում են կոյուղատարերի մեջ, ստեղծում խցանում, իսկ հետո էլ Երևանի քաղաքապետարանին, վարչական շրջանի ղեկավարներին, կոմունալ բաժնին ու «Վեոլիա ջուր» ընկերության աշխատակիցներին մեղադրում անգործության մեջ։
Ցանկալի է, որ նման մարդիկ դադարեն այդպես ապրել։
Ինչպես ավելի վաղ տեղից հայտնել էր ֆոտոլրագրողը, Շենգավիթ վարչական շրջանի Արշակունյաց 50/3 շենքի բակում գործող խաղահրապարակը իր խաղային ու մարզական հարմարանքներով չի զիջում մայրաքաղաքի շատ ու շատ խաղահրապարակների։ Սակայն ցավոք, արդեն տևական ժամանակ էր խաղահրապարակի հարևանությամբ գործող 3 դիտահորերի խցանման պատճառով կեղտաջրերը դուրս էին գալիս ու ամբողջ տարածքը պատում գարշահոտով։
Հակասանիտարական վիճակը անհանգստացնում էր ծնողներին, քանի որ երեխաները շատ դեպքերում չեն ուզում խաղահրապարակից տուն գալ ու այնտեղ ավելի շատ ժամանակ են անցկացնում, քան տանը։
Մինչդեռ Երևանի քաղաքապետարանը, Շենգավիթի թաղապետարանն ու «Վեոլիա ջուրը» պետք է խելք-խելքի տային ու այդ խնդիրը կարճ ժամանակում լուծեին, որպեսզի իրենց արած լավ գործը չզրոյացվեր։
Երեկ՝ փետրվարի 18-ին, ֆոտոլրագրողի հետ զրույցում մի քանի բնակիչներ, ովքեր հրաժարվել էին տեսախցիկի առաջ խոսել, ասում էին. «Երևանի քաղաքապետարանն ու Շենգավիթի թաղապետարանը ընտիր խաղահրապարակ են ստեղծել ամեն հարմարություններով։ Շատերը նույնիսկ կնախանձեր էս տեսակ խաղահրապարակին, բայց ցավ ենք ապրում, որ խաղահրապարակի ամբողջ տարածքում տևական ժամանակ է գարշահոտ ու հակասանիտարական վիճակ է։ Խնդրում ենք Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանին, Շենգավիթ վարչական շրջանի ղեկավար Տիգրան Գաբրիելյանին և «Վեոլիա ջրին» այդ հարցը լուծեն։ Իսկ որ դա կարող են, մենք վստահ ենք»։
Լուսանկարները և տեսանյութերը՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։