66226 դիտում
18:17 03-06-2018
Առեղծվածային դեպք Գյումրիում. «Արլեկինո» ռեստորանի նկուղում հայտնաբերվել է ոստիկանության Մուշի բաժնի կողմից որպես անհայտ կորած որոնվող 36-ամյա տղամարդու կախված դին
Երեկ հունիսի 2-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում:
Ժամը 10:20-ի սահմաններում, Գյումրի քաղաքի բնակիչ, 63-ամյա Սամվել Ջանոյանը ոստիկանության Մուշի բաժին ահազանգել է, որ առավոտյան նկատել է, որ «Արլեկինո» ռեստորանային համալրիր նկուղային հարկում տղամարդու կախված դի կա:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված հասցե եէ ժամանել ոստիկանության Մուշի բաժնի օպերատիվ խումբը, ինչպես նաև՝ Հայաստանի քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության քննիչները:
Ոստիկանները ու քննիչները պարզել են, որ մահացածը Շիրակի մարզի բնակիչ, 36-ամյա Էդգար Խ.-ն է, ով նշված ռեստորանի նկուղում, առաստաղի երկաթյա ամրակից էլեկտրամալուխով, ըստ նախնական տեղեկությունների, ինքնասպան է եղել:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով, Էդգարը այս տարվա հունիսի 1-ից, որպես անհայտ կորած, որոնվում էր ոստիկանության Մուշի բաժնի կողմից:
Գ. Շամշյանի տեղեկություններով, մահացածը աշխատում էր Շիրակի մարզում գործող ՍՊԸ-ներից մեկում, որպես՝ պանրագործ:
Փաստի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում նյութեր են նախապատրաստվում: Քննիչի որոշմամբ, նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այս թվում՝ դիակի դատաբժշկական :
Տեղի ունեցածը ինքնասպանություն է, թե այլ բան, պարզ կլինի քննության ընթացքում:
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: