23544 դիտում
17:24 23-11-2018
Երևանում թալանել են «Սիգարոն» ՍՊԸ-ի ֆինանսիստի տունը. գողոնը կազմում է մոտ 5 մլն դրամ
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ երեկ՝ նոյեմբերի 22-ին, անհայտ անձը կամ անձինք թալանել են «Սիգարոն» ՍՊԸ-ի ֆինանսիստ, 31-ամյա Վահան Բաբոյանի բնակարանը:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նույն օրը, ժամը 09:30-ից մինչև 20:00-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անիձինք տեխնիկական միջոցների գործադրմամբ Արցախի փողոցի բնակարաններից մեկի դռան փականը կոտրել են և մտնելով բնակարան, այնտեղից գողացել ոսկյա և արծաթյա զարդեր, մուշտակներ, տարբեր տեսակի խմիչքներ:
Գողը կամ գողերը անգամ բնակարանից տարել են հեռուստացույցը:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ գողացված ապրանքների գումարը կազմում է մոտ 5 մլն դրամ:
Փաստի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ:
Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ հանցագործությունը բացահայտելու, կատարողին կամ կատարողներին , ինչպես նաև գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Նմանատիպ նյութեր
69532 դիտում
10:20 14-06-2018
Երևանում թալանել են հայտնի ՍՊԸ-ներից մեկի տնօրենի տունը. գողոնը կազմում է մի քանի միլիոն դրամ
49355 դիտում
19:07 02-07-2018
Վանաձորում թալանել են տեղի բժշկական կենտրոնի բժիշկ-մանկաբույժի տունը. գողոնը կազմում է մոտ 7 մլն դրամ
87091 դիտում
11:45 07-10-2017
Երևանում թալանել են ՀՀ գլխավոր դատախազության աշխատակազմի բաժնի պետի տունը. գողոնը կազմում է մի քանի միլիոն դրամ