211652_close_icon
views-count49403 դիտում article-date 19:07 02-07-2018

Վանաձորում թալանել են տեղի բժշկական կենտրոնի բժիշկ-մանկաբույժի տունը. գողոնը կազմում է մոտ 7 մլն դրամ

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում խոշոր չափի գողության փաստով հարուցվել է քրեական գործ։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված քրգործը հարուցվել է Վանաձոր քաղաքի բնակիչ՝ 47-ամյա Իշխան Անտոնյանի դիմումի փաստով։ Այսօր՝ հուլիսի 2-ին, Ի. Անտոնյանը ոստիկանության Լոռու մարզային վարչություն ահազանգել է, որ նախորդ օրը, հուլիսի 1-ի ժամը 15։00-ից մինչև հուլիսի 2-ի գիշերը, ժամը 01։00-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք իր բնակարանի դռան փականը կոտրել են, մուտք են գործել բնակարան և այնտեղից հափշտակել 5 հազար ԱՄՆ դոլար արժողության ոսկյա և արծաթյա զարդեր և 8 հազար ԱՄՆ դոլար։ Դեպքի վայր են ժամանել ոստիկանության Լոռու մարզային վարչության օպերատիվ խումբը՝ վարչության պետի օպերգծով տեղակալ Անտոնյանի գլխավորությամբ։ Տեղում աշխատել են նաև ոստիկանության Տարոնի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Թորոսյանի գլխավորությամբ։ Դեպքի վայրում քննչական աշխատանքները ղեկավարել է Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության քննիչ Հարությունյանը։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ տուժած Ի. Անտոնյանն աշխատում է «Վանաձոր» բժշկական կենտրոնում՝ որպես բժիշկ մանկաբույժ և Երևանում մասնակցելիս է եղել հարազատի հարսանեկան արարողությանն ու վերադառնալով տուն՝ հայտնաբերել է բնակարանը թալանված [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր