211652_close_icon
views-count91494 դիտում article-date 12:40 23-11-2018

Արտակարգ իրավիճակ Պռոշյան գյուղում. գյուղացիները փակել են ճանապարհն ու պահանջում են, որպեսզի անասնագողերը հայտնաբերվեն. գյուղում անասնագողությունը դարձել է «ավանդույթ». ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Արդեն 1 ժամից ավելի է՝ Երևան-Աշտարակ ավտոճանապարհի Պռոշյան գյուղի վարչական տարածքում երթևեկությունը կաթվածահար է եղել։ Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, գյուղի բնակիչները՝ ի նշան բողոքի, դեպի Երևան իջնող ճանապարհահատվածը փակել են և պատճառաբանում են, որ երկար ժամանակ է՝ գյուղում տեղի են ունենում անասնագողության դեպքեր, սակայն ոստիկանությունը մինչև այսօր չի հայտնաբերել անասնագողերին։ Այս պահին բողոքի ակցիայի մասնակիցների հետ բանակցություն է վարում ոստիկանության Նաիրիի բաժնի պետի տեղակալը, սակայն բնակիչներն ասում են, որ ճանապարհը կբացենք այն ժամանակ, մինչև հայտնաբերվեն անասնագողերը։ Նշված հատվածում երթևեկությունը փորձում են կարգավորել Ճանապարհային Ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ ավագ տեսուչ Աշոտ Մխիթարյանի գլխավորությամբ, երթևեկությունը միակողմանի դարձել է, սակայն դա հարցի լուծում չէ։ Գյուղացիներն ասում էին նաև, որ վերջին անասնագողության դեպքը տեղի է ունեցել երեկ, և գողը կամ գողերը տարել են 5 խոշոր եղջերավոր անասուն, ու ամեն մի խոշոր եղջերավոր անասունը կարժենար 400-450 հազար դրամ։ Քիչ առաջ ֆոտոլրագրողը հայտնեց, որ դեպքի վայր ժամանեցին Ոստիկանության Եղվարդի բաժնի պետ, Ոստիկանության գնդապետ Դավիթ Գևորգյանն ու ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 1-ին դասակի հրամանատար Տիգրան Քոթանջյանը։ Բողոքի ակցիայի մասնակիցներն էլ Դ. Գևորգյանից պահանջում են, որպեսզի նա կապ հաստատի ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանի հետ ու իրավիճակի մասին ՀՀ ոստիկանապետին տեղեկություններ փոխանցի։ [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 78+
78+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր