140980 դիտում
11:58 20-05-2017
Արտակարգ ու պայթյունավտանգ իրավիճակ Արմավիրի մարզում. գյուղացիները փակել են ճանապարհը և պահանջում են կառավարության ներկայացուցչին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Արդեն 1.5 ժամ է, արտակարգ իրավիճակ է ստեղծվել Արմավիրի մարզում։
Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Ակնաշեն, Ապագա, Լուսագյուղ, Արաքս, Ջրառատ, Հայկաշեն, Գրիբոյեդով և մի քանի գյուղերի բնակիչներ փակել են Երևան-Մարգարա ավտոճանապարհը և արդարացիորեն բարձրաձայնում են, որ պատկան մարմինները, տվյալ դեպքում, գյուղնախարարության և Արմավիրի մարզպետարանի չինովնիկները, կաբինետներում նստած՝ «իրենց թափաններն են լցնում», մինչդեռ գյուղացին հայտնվել է անելանելի վիճակում. «Վարչապետն իր խոսքում կուրծք ծեծելով ասում էր, թե՝ գյուղմթերքներ արտադրեք, այն չի մնա, կսպառվի, ու հիմա հայտնվել ենք կոտրած տաշտակի առաջ»։
Գյուղացիներն ասում էին նաև. «Բերքը՝ վարունգը, կաղամբը, բիբարը և այլ մթերքներ ջրի գնով են մեզ ստիպում վաճառենք իրենց, վաճառքից սկի սերմի փողը չենք կարում դուրս բերենք, ստեղից-ընդեղից վարկի տակ ընկած՝ պարտք անելով, ծերը ծերին հասցնելով՝ փորձում ենք վարկի տակից դուրս գանք։ Սակայն դա էլ հարցի լուծում չի։ Պահանջում ենք, որպեսզի պատկան մարմինները, ովքեր նախընտրական քարոզարշավի ժամանակ սարեր էին խոստանում մեզ, գոնե դրա հիսուն տոկոսը կատարեն, թե չէ, ընտրությունները պրծան, հիմա ղասաբի դանակն առել, քերթում են մեզ»։
Այս պահին նված վայր են ժամանել ոստիկանության Արմավիրի մարզային վարչության մեծ թվով աշխատակիցներ, ինչպես նաև Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի աշխատողներ, ովքեր համոզում են գյուղացիներին, որպեսզի ճանապարհը բացեն, սակայն գյուղացիները պահանջում են, որպեզի նշված վայր ժամանի Արմավիրի «մեծն» մարզպետ Աշոտ Ղահրամանյանը, թեպետ վստահ են, որ մարզպետը գալու է, «լո-լո կարդա, մադկանց ականջներին լապշա կախի» ու գնա։ Միակ ճիշտ լուծումը կարող է տալ կառավարութjունը։
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 73+
73+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
9375 դիտում
11:20 21-11-2024
Վահե Ղազարյանը հրաժեշտից հետո ծաղիկներ է խոնարհել զոհված գործընկերների հիշատակին