38833 դիտում
21:01 16-11-2018
Նոր մանրամասներ հոկտեմբերի 27-ին նռնակով ՀՀ կառավարության շենք ներխուժման դեպքից. պարզվել է՝ ով է նա և ինչ տիպի նռնակ է փորձել պայթեցնել ներսում
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ ՀՀ կառավարությանն առընթեր Ազգային անվտանգության ծառայության քննչական վարչությունում ՀՀ քր. օր.-ի 235 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցված քրեական գործի շրջանակում պարզվել է հոկտեմբերի 27-ին ով և ինչ տիպի նռնակով է ներխուժել ՀՀ կառավարություն:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված քրգործը հարուցվել է Շամիր Սահակյանի նկատմամբ, ով ապօրինի ձեռք է բերել «Ս1» տիպի նռնակ, «ՈւԶՌԳՄ» տիպի պայթուցիչ և այդ օրը ժամը 18:30-ի սահմաններում Հանրապետության հրապարակում մուտք է գործել կառավարության թիվ 1 կառավարականշենք, որտեղ ցանկացել է նռնակը պայթեցնել:
Նրան վնասազերծել են շենքի մուտքի մոտ ծառայություն կատարող Ազգային անվտանգության ծառայության և ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի ծառայողները, որից հետո նրան տեղափոխել են ԱԱԾ:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ քննիչը միջնորդություն է ներկայացրել նաև, որպեսզի նրա նկատմամբ կիրառվի դատահոգեբուժական փորձաքննություն:
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Նմանատիպ նյութեր
34686 դիտում
19:30 27-10-2018
Նռնակով զինված տղամարդը փորձել է ներխուժել Կառավարության շենք. ՏԵՍԱՆՅՈՒԹ