211652_close_icon
views-count46181 դիտում article-date 13:22 02-03-2015

Երևանում օրեր առաջ խոշոր գործարարի տան ուղղությամբ կրակոցներ արձակելուց հետո այսօր փորձել են մարտական նռնակով պայթեցնել տունը . ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր մարտի 2-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 10:40-ի սահմաններում ոստիկանության Մարաշի բաժանմունք և Տարածքային կառավարման ու արտակարգ իրավիճակների նախարարության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել , որ Նորք Մարաշ վարչական շրջանի 6-րդ փողոցի թիվ 13 տան դարպասի բռնակին մարտական նռնակ է կախված: Ինչպես նշված վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը օպերատիվորեն նշված վայր են ժամանել ոստիկանության Մարաշի բաժանմունքի օպերատիվ խումբը բաժանմունքի պետ Կարեն Գրիգորյանի գլխավորությամբ: Ժամանել են նաև ՏԿԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը Արթուր Ճաղարյանի գլխավորությամբ : Տեղում են նաև հատուկ փրկարարական նշանակության աշխատանքներ իրականացնող ջոկատը`հրամանատար Սարգիս Բիձյանի գլխավորությամբ: Ֆոտոլրագրողը հայտնում է,որ սակրավորների խմբի անդամներից սակրավոր Մանվել Սաքանյանը վնասազերծեց ՌԳԴ 5 տիպի մարտական նռնակը և այն հանձնվեց ոստիկանության Մարաշի բաժանմունքի հետաքննիչ Հայկ Ներսիսյանին , ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում : Ֆոտոլրագրողի տեղեկություններով նշված տան սեփականատերը Սուրեն Ավագյանն է, ով զբաղվում է խոշոր շինարարական և ասֆալտապատման աշխատանքներով, և այս տարվա փետրվարի 20-ին անհայտ անձը կամ անձինք կրակոցներ էին արձակել նշված տան ուղղությամբ , վնասելով հեռակառավարմամբ աշխատող դարպասները: Բարեբախտաբար զոհեր և վիրավորներ չկան : Ոստիկանությունը ձեռնարկում է օպերատիվ հետախուզական և քննչական համատեղ գործողություններ հանցագործությունը բացահայտելու ուղղությամբ: Մանրամասները` քիչ ուշ Լուսանկարները և տեսանյութը` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 91+
91+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր