211652_close_icon
views-count31860 դիտում article-date 20:15 11-11-2018

Արտակարգ վթար Երևանում. կին վարորդը Toyota Vitz-ով բախվել է գյուղատնտեսական շուկայի սեղաններին ու հայտնվել եռագույն դրոշի բետոնե պատվանդանին. նրան և 2 երեխաներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ նոյեմբերի 11-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 19:15-ի սահմաններում, 29-ամյա Ռիմա Վիրաբյանը՝ իր վարած Toyota Vitz մակնիշի 35 ՍR 844 համարանիշի ավտոմեքենայով Արաբկիր վարչական շրջանի Կասյան փողոցում՝ գյուղատնտեսական բացօթյա շուկայի մոտ, բախվել է եռագույն դրոշի բետոնե հատվածին: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը և նրա 2 մանկահասակ երեխաները տեղափոխվել են «Սբ. Աստվածամայր» բժշկական կենտրոն: Վարորդին առաջինը օգնության են հասել քաղաքացիները: Դեպքի վայր են ժամանել ՃՈ 1-ին սպայական գումարտակի 2-րդ դասակի ավագ տեսուչ Սամվել Խաչատրյանը և տեսուչ Ռոբերտ Վարդանյանը: Վթարի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Կարեն Գյուլումյանը տեղեկությունը փոխանցել է ՃՈ հետաքննչական բաժանմունք, որտեղից ժամանել է հերթապահ խումբը՝ բաժանմունքի պետ Խաչիկ Սամվելյանի, ավագ հետաքննիչ Աշոտ Դարբինյանի գլխավորությամբ: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ բետոնե հատվածին բախվելուց հետո երկաթյա մի քանի դետալ վնասել են վթարի վայրում կայանված ՎԱԶ-2106 մակնիշի 35 TС 396 համարանիշի ավտոմեքենայի հետնամասը: Ոստիկանությունը պարզում է վիրավորների ինքնությունը: Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ մեքենան մինչև բետոնե հատվածին բախվելը հարվածել ու շուռ է տվել գյուղմթերքների առևտրով զբաղվող մի քանի քաղաքացիների սեղանները: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 32+
32+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր