211652_close_icon
views-count38124 դիտում article-date 12:24 21-10-2018

Արտակարգ դեպք Վանաձորում. հորը պատկանող հրացանը լիցքավորելու ժամանակ անզգուշաբար կրակելու հետևանքով վիրավորվել է 14–ամյա տղան

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ ոստիկանության Բազումի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում այսօր՝ հոկտեմբերի 21-ին, Վանաձոր բժշկական կենտրոնից իրենց մոտ ստացված ահազանգի փաստով: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 00:30-ի սահմաններում նշված բժշկական կենտրոնից հայտնել են, որ «ձախ ստորին փափուկ հյուսվածքներից օտար մարմին» ախտորոշմամբ նշված կենտրոն է տեղափոխվել մի երեխա: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ հիվանդանոց է մեկնել ոստիկանության Բազումի բաժնի օպերատիվ խումբը՝ քրեական հետախուզության բաժանմունքի օպերլիազորի գլխավորությամբ: Ոստիկանները պարզել են, որ վիրավորը Վանաձոր քաղաքի բնակիչ, 14-ամյա Գ. Շ.-ն է, ում հայրը ոստիկաններին հայտնել է, որ երեխան վնասվածքը ստացել է հոկտեմբերի 15-ին, տանը, իրեն պատկանող «ՏԻՐ» տեսակի օդաճնշիչ հրացանը լիցքավորելու ժամանակ և երեխան անզգուշաբար կրակել ու ինքն իրեն վնասել է: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ երեխան սովորում է Վանաձորի հիմնական դպրոցներից մեկի 9-րդ դասարանում: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր