Արտակարգ դեպք՝ Վանաձորում․ 2-ամյա տղան անզգուշաբար 3-րդ հարկի պատուհանից վայր է ընկել և տեղափոխվել «Վանաձոր» ԲԿ․ բժիշկները անհրաժեշտ բուժօգնությունն են ցուցաբերել և երեխային սանավիացիայով տեղափոխում են Երևան․ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ օգոստոսի 29-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 11։00-ի սահմաններում «Վանաձոր» բժշկական կենտրոն է տեղափոխվել ծայրահեղ ծանր վիճակում գտնվող երեխա։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, տեղի բժիշկները կարողացել են անհրաժեշտ բուժօգնությունը ցուցաբերել երեխային, որից հետո Երևանի մասնագիտացված հիվանդանոցներից մեկը տեղափոխելու նպատակով սանավիացիայի կանչ են գրանցել, և այժմ բժիշկները սպասում են սանավիացիայի ժամանմանը։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ երեխան 2-ամյա Ն․ Ա․-ն է, ով անզգուշաբար երրորդ հարկի պատուհանից վայր է ընկել։
Դեպքի մասին արդեն տեղեկացվել են ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության տարածքային բաժնում, որտեղից հիվանդանոց է ժամանել հերթապահ խումբը՝ օրվա պատասխանատուի գլխավորությամբ։
Դեպքի փաստով ոստիկանության տարածքային բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչություն։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։