78759 դիտում
12:32 06-10-2018
Արտակարգ դեպք Երևանում. 27-ամյա երիտասարդը Հանրապետության հրապարակում դանակահարել է Կոնգոյի Հանրապետության 40-ամյա քաղաքացուն. պատճառը վիրավորական արտահայտությունն է եղել
Երեկ՝ հոկտեմբերի 5-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 03։30-ի սահմաններում Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ թիվ 07 խումբը ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն հայտնել է, որ «կրծքավանդակի ձախ կեսի թափանցող վնասվածք» ախտորոշմամբ իրենք Հանրապետության հրապարակից «Էրեբունի» բժշկական կենտրոն են տեղափոխել մի քաղաքացու։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց են մեկենլ ոստիկանության Կենտրոնական բաժնի օպերատիվ խումբը՝ անչափահասների գործերով բաժանմունքի պետ Այվազյանի գլխավորությամբ։
Ժամանել են նաև նույն բաժնի հետաքննչական բաժանմունքի հերթապահ խումբը՝ հետաքննիչ Նիկողոսյանի գլխավորությամբ։
Ոստիկանները պարզել են, որ վիրավորը Կոնգոյի Հանրապետության քաղաքացի՝ Երևանի Արգիշտի փողոցում ժամանակավորապես բնակվող, 40-ամյա Բուենսի Տոնտոնին է։
Մինչ բժիշկները վիրավորին բուժօգնություն կցուցաբերեին, Կենտրոնականի ոստիկանները պարզել են, որ նույն օրը, ժամը 02;30-ի սահմաններում Հանրապետության հրապարակում Երևան քաղաքի 16-րդ թաղամաս՝ 27-ամյա Հարություն Դալլաքյանը Բ. Տոնտոնինիի հասցեին վիրավորական արտահայտություն է արել, ինչի հետևանքով առաջացել է վիճաբանություն, որի ժամանակ Հ. Դալլաքյանը իր մոտ եղած դանակով հարվածել է Բ. Տոնտոնինիին։
Կարճ ժամանակ անց ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 1-ին գումարտակի 1-ին վաշտի ծառայողները Նալբանդյան փողոցում հայտնաբերել են Հ. Դալլաքյանին և բերման ենթարկել ոստիկանությանԿենտրոնական բաժին։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ հայտնաբերվել է նաև հանցագործության գործիք հանդիսացող դանակը, Հ. Դալլաքյանը ձերբակալվել է։
Փաստի առթիվ Կենտրոնական ոստիկանության Կենտրոնական բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Նմանատիպ նյութեր
2575 դիտում
11:14 06-09-2016
Օբաման հրաժարվել է հանդիպել Ֆիլիպինների նախագահի հետ. պատճառը «շան որդի» արտահայտությունն է եղել