211652_close_icon
views-count36219 դիտում article-date 15:39 27-06-2024

Արտակարգ դեպք՝ Վանաձորում. Կոնգոյի գերեզմանոցներում եղևնին արմատախիլ է եղել ու տապալվել. փրկարարները էլեկտրական սղոցով հեռացրել են այն. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ հունիսի 27-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 13:00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր քաղաքի՝ ժողովրդին հայտնի Կոնգոյի գերեզմանոցներում ծառ է տապալվել:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել Վանաձորի թիվ 36 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հսկայական եղևնին տապալվել ու ընկել է գերեզմանների վրա, հրշեջ-փրկարարները էլեկտրական սղոցով մասնատել և հեռացրել են տապալված ծառը:

Լուսանկարները՝ Արմինե Դանիելյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 31+
31+

Նմանատիպ նյութեր