224440 դիտում
23:59 27-09-2021
Երևանում. «յաշիկի» վարորդը «Բելաջիո» ռեստորանի մոտ դուրս է եկել հանդիպակաց ու դարձել ավտոմեքենաների ջարդի հեղինակ. «յաշիկի» համար եկած երիտասարդը վիրավորական արտահայտություններ էր անում պարեկների հասցեին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ սեպտեմբերի 27-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 21:40–ի սահմաններում Mercedes G մակնիշի ավտոմեքենան Մյասնիկյան պողոտայում՝ դեպի Հերացու թունել ընթանալիս, դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, անցել բաժանարար գոտու վրայով, բախվել Opel մակնիշի ավտոմեքենային, այնուհետև առաջ ընթանալով՝ բախվել մեկ այլ Opel և Nissan մակնիշի ավտոմեքենաներին:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով մեկ հոգի բժշկական հետազոտման նպատակով տեղափոխվել է հիվանդանոց:
Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Երևանի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազաբալոնը:
Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի պարեկները՝ գնդի հրամանատարի տեղակալ Անդրանիկ Իսախանյանի գլխավորությամբ:
Պարեկները սահմանազատել են տարածքը, և տեղում ուժեղացված ծառայություն են կատարում, որպեսզի խցանում տեղի չունենա:
Դեպքի վայրում պարեկները մի քանի երիտասարդների հորդորեցին, որպեսզի սահմանազատված գոտուց դուրս գան, սակայն նրանց մեջ մեկ հոգի կար, ով սկսեց անհարգալից վերաբերմունք ցուցաբերել պարեկների նկատմամբ, նրանց անվանելով «գեղցիներ», «աբիժնիկներ» և, որ պարեկները չգիտեն, որ նրա «ախպերը համակարգում ով ա» և էլի մի քանի անհոդաբաշխ արտահայտություններ հնչեցրեց:
Ա. Իսախանյանն ու պարեկները նրան հորդորում էին, որպեսզի դադարեցնի նման վերաբերմունք ցուցաբերել, սակայն նա իրեն դնում էր «անհաղթ աքլորի տեղն» ու անգամ հրմշտում էր պարեկներին:
Վթարի մասին պարեկային ծառայության Երևանի գնդից տեղեկությունը փոխանցել են պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է հետաքննական խումբը՝ բաժանմունքի պետ Գրիգոր Ավետիսյանի և ավագ հետաքննիչ Հովհաննես Սարգսյանի գլխավորությամբ:
Փաստի առթիվ Հ. Սարգսյանի կողմից նյութեր են նախապատրասսվում:
Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորի ինքնությունը:
Դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ էլ ասում էին. «էս ինչ բան էր, պարեկների նկատմամբ նման անհարգալից վերաբերմունք ցուցաբերողին չփռեցին ասֆալտին, տանեն: Մի հատ միտինգ անող լիներ, հիմա կարմիր բերետների մի ամբողջ բանակ էր եկել, թե՞ որ ասեց ախպերս ձեր համակարգի աշխատողա, դրա համար պարեկները զադնի դրեցին»:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 121+
121+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
1395 դիտում
15:05 09-07-2019
ԲԴԽ-ն կոչ է անում վիրավորական արտահայտություններ չհնչեցնել դատավորների հասցեին
Այս բաժնից
12718 դիտում
18:54 21-12-2024
Տեսախցիկը արձանագրել է՝ ինչպես է Երևանում՝ Արտաշատի խճուղում, «DAF» բեռնատարը կողաշրջվում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ