48216 դիտում
21:42 30-09-2018
Խոշոր ու ողբերգական ավտովթար Շիրակի մարզում. Աշոցքում բախվել են Kia-ն ու կաթնամթերք տեղափոխող ԳԱԶ-53-ը. վերջինս կողաշրջվել է. կա 1 զոհ. 1 վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ սեպտեմբերի 30-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում:
Ժամը 20:00-ի սահմաններում, Աշոցք գյուղի վարչական տարածքում բախվել են Kia մակնիշի 30 ՏՏ 904 համարանիշի և ԳԱԶ-5312 մակնիշի 595 ՏՍ 46 համարանիշի ավտոմեքենաները:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով ԳԱԶ-ը կողաշրջվել է, իսկ ուղևորն ու վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Աշոցք բժշկական կենտրոն, որտեղ ուղևորը գիտակցության չգալով մահացել է:
Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Վաչե Մալաքյանը, դասակի հրամանատար Ռաֆայել Ասրյանի գլխավորությամբ:
Օպերատիվորեն ժամանել է նաև Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար-ծառայության Աշոցքի հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով:
Փրկարարները հոսանքարկել են ավտոմեքենաները, փակել գազաբալոններն ու սահմանազատել տարածքը:
Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Երվանդ Ալեքսանյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Աշոցքի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Վարազդատ Աբաջյանի գլխավորությամբ:
Այս պահին դեպքի վայրում ուժեղացված ծառայություն են կատարում ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի ծառայողները՝ ավագ տեսուչ Սիսակ Մկրտչյանի գլխավորությամբ, մինչև դեպքի վայր կժամանի Հայաստանի քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության խումբը:
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների և վիրավորի ինքնությունը:
Գ. Շամշյանի տեղեկություններով, Kia-ն հաշվառված է Աշոցքի բնակիչ, 32-ամյա Գաբրիել Պետրոսյանի անվամբ, իսկ ԳԱԶ-ը՝ «Իգիթ» ՍՊԸ-ի հաշվեկշռում:
Լուսանկարները և տեսանյութը՝ Խաչիկ Գևորգյանի
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 23+
23+