211652_close_icon
views-count59755 դիտում article-date 10:34 22-09-2018

Պարզվել է՝ «Նորգավիթի ԳԱԻ պոստ» Toyota-ով «ներխուժած» վարորդն ու ուղևորը եղել են խմած․ երկուսն էլ ՀՀ ՊՆ ծառայողներ են․ իրական վարորդը ուղևորին ներկայացնում էր որպես վարորդ․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

[color=#EF2929]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ Ճանապարհային ոստիկանության հետքննչական բաժանմունքի հետաքննիչ Արարատ Թևոսյանի կողմից սեպտեմբերի 17-ին Արտաշատի խճուղում ճանապարհային ոստիկանության անշարժ պահակակետում (ժողովրդին հայտնի Նորագավիթի ԳԱԻ պոստ) տեղի ունեցած խոշոր ավտովթարի փաստով ստեղծված նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ Toyota մակնիշի ավտոմեքենան վարել է 25-ամյա Նարեկ վարդանյանը, իսկ ողևորը եղել է 30-ամյա Արամ Առաքելյանը։ Ինչպես հայտնում է Գագիկ Շամշյանը, վերջիններս տեղափոխվել էին «Էրեբունի» բժշկական կենտրոն և նույն օրը ենթարկվել էին սթափության փորձաքննության։ Պարզվել էր, որ երկուսն էլ եղել են ոչ սթափ (խմածության ամենաբարձ աստիճան) վիճակում։ Իսկ դեպքի վայրում Ն․ Վարդանյանը ոստիկաններին հայտնում էր, որ վարորդը եղել է Ա․ Առաքելյանը։ Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ Ա․ Առաքելյանը ծառայում է ՀՀ ՊՆ N զորամասում, կոչումով կապիտան է, իսկ Ն․ Վարդանյանը ՀՀ ՊՆ N զորամասում` կոչումով ենթասպա է։ Նախապատրաստված նյութերը փոխանցվել են Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչություն։ Ինչպես [url=https://shamshyan.com/hy/article/2018/09/17/1105413/]ավելի վաղ [/url]դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, սեպտեմբերի 17-ին, խոշոր ու «կասկադյորական» ավտովթար էր տեղի ունեցել Երևանում։ Ժամը 05։00-ի սահմաններում Արմավիր քաղաքի բնակիչ՝ 30-ամյա Արամ Առաքելյանը իր վարած Toyota Camry մակնիշի 35 ՏN 155 համարանիշի ավտոմեքենայով դեպի Երևան ընթանալիս դուրս էր եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել ճանապարհային ոստիկանության անշարժ պահակետի պատին և հայտնվել պահակետի ներսում։ Վթարի հետևանքով վարորդ Ա. Առաքելյանն ու նրա ուղևոր՝ համաքաղաքացի, 25-ամյա Նարեկ Վարդանյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին «Էրեբունի» բժշկական կենտրոն։ Դեպքի վայր էին ժամանել ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները, ովքեր, եթե մի քանի րոպե ուշանային, ապա մեքենան քարշակով տեղափոխելու էին դեպքի վայրից, և ճանապարհային ոստիկանները կարողացան կանխել այդ գործընթացը։ Վթարի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արշակ Գրիգորյանը տեղեկությունը փոխանցել էր ճանապարհային ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել էր հերթապահ խումբը՝ բաժանմունքի պետ Խաչիկ Սամվելյանի և ավագ հետաքննիչ Արարատ Թևոսյանի գլխավորությամբ։ Փաստի առթիվ Ա. Թևոսյանի կողմից նյութեր էին նախապատրաստվում։ Վարորդն ու ուղևորը ենթարկվել են սթափության փորձաքննության. պարզվել էր, որ երկուսն էլ գտնվել էին ոչ սթափ (խմած) վիճակում։ [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 52+
52+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր