211652_close_icon
views-count36331 դիտում article-date 19:33 10-09-2018

Խոշոր ավտովթար Երևանում. Իսակովի պողոտայում բախվել են 18-ամյա վարորդի Porsche Cayenne-ն ու 31-ամյա վարորդի Mercedes-ը. կան վիրավորներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ սեպտեմբերի 10-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 00:10-ի սահմաններում Ծովակալ Իսակովի պողոտայի թիվ 68 էլեկտրասյան դիմաց բախվել են Երևան քաղաքի Շահումյան 3-րդ փողոցի բնակիչ, 18-ամյա Գեղամ Անտոնյանի վարած Porsche Cayenne մակնիշի 11 AՏ 711 համարանիշի և Երևան քաղաքի Հ. Մուրադյան փողոցի բնակիչ, 31-ամյա Ռոմիկ Ալլահյարյանի վարած Mercedes մակնիշի 15 RA 715 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդներից Գ. Անտոնյանը և Mercedes-ի ուղևորներ, Կապանի բնակիչ, 38-ամյա Միքայել Փարսադանյանը և Բելառուսի Հանրապետության քաղաքացի, 20-ամյա Եկատերինա Ֆիլիպինվիչը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Աստղիկ բժշկական կենտրոն: Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 5-րդ դասակի ծառայողները՝ տեսուչ Արմեն Գրիգորյանի գլխավորությամբ: Վթարի մասի Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Կարեն Հովակիմյանը տեղեկությունը փոխանցել է Ճանապարհային Ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է հետաքննչական խումբը՝ հետաքննիչ Խաչիկ Գևորգյանի գլխավորությամբ, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 34+
34+

Նմանատիպ նյութեր