211652_close_icon

Երևանում՝ Դավիթաշենի կամրջի վրա, երկու ավտոպատահարի հետևանքով ավելի քան 1,5 ժամ երթևեկությունը վերածվել էր «աջափսանդալի»․ պատճառը ԱՊՊԱ գործակալների ուշացումն էր․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

views-count2689 դիտում article-date 23:06 19-01-2026
Այսօր՝ հունվարի 19-ին, Երևանում՝ Դավիթաշենի կամրջի վրա տեղի ունեցած երկու ճանապարհատրանսպորտային պատահարների հետևանքով գրեթե 1,5 ժամից ավելի երթևեկությունը վերածվել էր «աջափսանդալի»։

Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մինչ կժամանեին ԱՊՊԱ գործակալները՝ վարորդները զայրացած, մեկը մյուսին չզիջելով, փորձում էին անցնել ճանապարհը։

Բարեբախտաբար, այդ որոշ «վայ վարորդների» շտապողականության պատճառով ճանապարհատրանսպորտային պատահարներ տեղի չունեցան։

Ինչպես ավելի վաղ հայտնել էր ֆոտոլրագրողը՝ հունվարի 19-ին, ավտովթար էր տեղի ունեցել Երևանում։ Ժամը 11:20-ի սահմաններում Դավթաշենի կամրջի սկզբնամասում բախվել են շտապօգնության և «Ford» մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան։

Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արմեն Գասպարյանի, վաշտի հրամանատար Արարատ Պետրոսյանի գլխավորությամբ։

Վթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակում փաստաթղթեր են կազմվում, որտեղ էլ պարզում են վարորդների ինքնությունը։ 

Ինչպես ավելի վաղ հայտնել էր ֆոտոլրագրողը՝ հունվարի 19-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 10։30-ի սահմաններում Դավիթաշեն վարչական շրջանից դեպի Արաբկիր վարչական շրջան տանող հատվածում՝ Դավիթաշենի կամրջի վրա, բախվել են «Tesla», «Nissan» և «Opel» մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան։

Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արմեն Գասպարյանի, վաշտի հրամանատար Արարատ Պետրոսյանի գլխավորությամբ։

Վթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակում փաստաթղթեր են կազմվում, որտեղ էլ պարզվում է վարորդների ինքնությունը։

Տարածքը սահմանազատել են նույն վաշտի ավագ պարեկ Նարեկ Ավետիսյանը և կրտսեր պարեկ Ղազար Ղազարյանը։

Լուսանկարներն ու տեսանյութերը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 29+
29+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր