Արտակարգ դեպք՝ Երևանում. Էրեբունիում նոր կառուցված էլիտար շենքի նկուղում կոյուղատարը վնասվել է ու կեղտաջուրը դուրս է թափվում, ինչի պատճառով առաջացել է փլուզում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ
Այսօր՝ հունվարի 18-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 11:30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Էրեբունու բաժնում տեղեկություն է ստացվել, որ Նոր Արեշում՝ Էրեբունի 15/3 նորակառույց էլիտար շենքի հետիոտնի համար անցման վայրում և ճանապարհին փլուզում է տեղի ունեցել։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, տեղեկությունը փոխանցվել է ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն, որտեղից ժամանել է հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։
Փրկարարները ժապավենով սահմանազատել են տարածքը։
Տեղում պարզվել է, որ շենքի հիմքի մոտով անցնող կոյուղատարը վնասվել է, ինչի պատճառով կեղտաջրերը դուրս են թափվել և առաջացել է փլուզում։
Շենքը շահագործման հանձնված է, թե ոչ, Էրեբունու ոստիկանները պարզում են։
Իսկ շենքի մոտ հավաքված մի քանի քաղաքացիներ, ովքեր ասում էին, որ բնակվում են այդ շենքում, էլ չեն էլ սպասում Էրեբունու թաղապետարանին ու «Վեոլիա ջրին», ասում են՝ «մեր ուժերով խնդիրը կկարգավորենք»։
Շենքը 15 հարկանի է և որոշ հարկերում դեռ բնակիչներ չկան։
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։