211652_close_icon

Արտակարգ դեպք՝ Երևանում․ Ջրաշեն թաղամասում հրդեհ է բռնկվել վագոն-տնակում․ օպերատիվ են գործել հրշեջ-փրկարարներն ու պարեկները․ թոշակառու տարեց կինը հայտնվել է բաց երկնքի տակ և ունի օգնության կարիք․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

views-count1459 դիտում article-date 11:32 18-01-2026
Երեկ՝ հունվարի 17-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 09։30-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ջրաշեն թաղամասի 3-րդ փողոցում վագոն-տնակ է այրվում։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Երևանի հրշեջ-փրկարարական ջոկատից 2 մարտական հաշվարկ։

Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի պարեկները, ովքեր սահմանազատել են տարածքը։

Հրշեջ-փրկարարները նախ կանխել են հրդեհի տարածումը, ապա մարել այն։ Այրվել է վագոն-տնակը՝ մոտ 27 քառակուսի մետր մակերեսով։

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ վագոն-տնակում ապրում էր թոշակառու տարեց կին, ով հրդեհի պահին տանը չի եղել, իսկ երբ վերադարձել է տուն, տեսել է, որ այն վառվում է, ու հրդեհի պատճառով տարեց կինը այժմ հայտնվել է դրսում և ունի օգնության կարիք։

Դեպքի վայր է ժամանել նաև ոստիկանության Էրեբունու բաժնի հերթապահ խումբը՝ օրվա պատասխանատուի գլխավորությամբ։

Հրդեհի փաստով ոստիկանության Էրեբունու բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, որտեղ էլ պարզվում են դեպքի հանգամանքները։

Լուսանկարները՝ Սմբատ Պետրոսյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 18+
18+

Նմանատիպ նյութեր