53911 դիտում
23:19 07-09-2018
Արտակարգ դեպք Երևանում. 18-ամյա ուսանողուհին փորձել է ինքնասպան լինել. նրան փրկել են բժիշկները
Երեկ՝ սեպտեմբերի 6-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 20:20-ի սահմաններում Մուրացան բժշկական կենտրոնից ոստիկանության Էրեբունու բաժին ահազանգ է ստացվել, որ «դեղորայքային թունավորում» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի աղջիկ:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց է մեկնել ոստիկանության Էրեբունու բաժնի օպերատիվ խումբը՝ հետաքննչական բաժանմունքի հետաքննիչի գլխավորությամբ:
Ոստիկանները պարզել են, որ հիվանդանոց տեղափոխվածը Արմավիրի մարզի բնակիչ, 18-ամյա Լիլիթ Ս.-ն է, ով տանը ինքնասպանություն գործելու նպատակով խմել է 50-ից ավելի «պարացետամոլ» տեսակի դեղահաբ:
Փաստի առթիվ ոստիկանության Էրեբունու բաժնի հետաքննչական բաժանմունքում նախապատրաստված նյութերը փոխանցվել են ոստիկանության Արմավիրի մարզային վարչություն:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Լիլիթ Ս.-ն սովորում է Երևանում հայտի համալսարաններից մեկի 2-րդ կուրսում և եթե նրա հարազատները ժամանակին չտեղափոխեին Մուրացան բժշկական կենտրոն և տեղում բժիշկները օպերատիվ և ճիշտ անհետաձգելի օգնություն չցուցաբերեին, հնարավոր էր, որ տեղի ունեցածը ողբերգական ավարտ ունենար:
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Նմանատիպ նյութեր
61456 դիտում
11:02 10-03-2018
Արտակարգ դեպք Կոտայքի մարզում. 13-ամյա երեխան փորձել է ինքնասպան լինել. նրան փրկել են բժիշկները