106672 դիտում
09:12 03-10-2017
Արտակարգ դեպք Երևանում. 34-ամյա տղան ընկերուհու տանից վերադառնալով` փորձել է ինքնասպան լինել, նրան փրկել են ոստիկանը, փրկարարն ու բժիշկը
Այսօր՝ հոկտեմբերի 3-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 03:30- սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության և Ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոններ ահազանգ է ստացվել, որ Շենգավիթ վարչական շրջանի Մանթաշյան փողոցի շենքերից մեկի բնակարանի բնակիչը ինքնասպանություն գործելու եղանակով կտրել է ձեռքերի երակները:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն նշված հասցե են ժամանել Ոստիկանության Շենգավիթի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Հրաչ Խոստեղյանի գլխավորությամբ:
Ժամանել են նաև ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի Արտակարգ իրավիճակաների օպերատիվ խումբը՝ Կ. Ամյանի գլխավորությամբ:
Օպերատիվ են գործել նաև Երևանի 1-03 շտապօգնության հերթապահ խումբը՝ բժիշկ Ֆրանգյանի գլխավորությամբ:
Ոստիկանները, փրկարարներն ու բժիշկները կարողացել են նշված տան բնակիչ, 34-ամյա Կարեն Ս.-ին, ով վնասել է ձախ ձեռքի երակները, տեղափոխել «Արմենիա» բժշկական կենտրոն: Մինչ այդ, սակայն, տեղում համապատասխան բուժօգնություն է ստացել ժամանած շտապօգնության բրիգադի կողմից:
«Արմենիա» բժշկական կենտրոնից ֆոտոլրագրողին հայտնել են, որ Կարեն Ս.-ի առողջական վիճակը գնահատվում է միջին ծանրության:
Արդեն տեղում նրա մորը՝ Հռիփսիմե Մ-ին, հոգեբանական աջակցություն է ցուցաբերել ԱԻՆ ՓԾ ՀԱԲ ՀԽԳ հրահանգիչ, Փրկարար ծառայության ավագ լեյտենանտ Տիգրան Սարգսյանը:
Փաստի առթիվ Ոստիկանության Շենգավիթի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստովում:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Կարեն Ս.-ն ինքնասպանության փորձ է կատարել այն բանից հետո, երբ ընկերուհու տանից վերադարձել է տուն:
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
2020 դիտում
21:00 20-12-2024
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (22.12.2024 թ․)