211652_close_icon
views-count19618 դիտում article-date 23:15 06-09-2018

Արտակարգ դեպք Երևանում. 83-ամյա տատիկը տարբեր աստիճանի այրվածքներով տեղափոխվել է Ճառագայթային բժշկության և այրվածքների գիտական կենտրոն. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ սեպտեմբերի 6-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 19:25-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարութան փրկարար ծառայության 9-11 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Ա. Բաբաջանյան փողոցի 51 շենքի 4-րդ հարկի բնակարաններից մեկում ծուխ է նկատվում: Ինչպես հայտնում է ֆոտոլագրող Գագիկ Շամշյանը, ահազանգողը հայտնել է նաև, որ հնարավոր է՝ ներսում քաղաքացի կա: Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ԱԻՆ ՓԾ թիվ 4 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 2 մարտական հաշվարկով, թիվ 8 հրշեջ-փրկարարական ջոկատի ավտոսանդուղքը և «ԱԻՆ աղետների բժշկության կենտրոն» պետական ոչ առևտրաին կազմակերպության փրկարարները՝ հերթապահ բժշկի գլխավորությամբ: Օպերատիվորեն ժամանել է նաև Երևանի 1-03 բժիշկների հերթապահ խումբը: Փրկարարները նշված շենքի 37-րդ բնակարնում հայտնաբերել են 83-ամյա Սեդա Վախտանովային, ով տարբեր աստիճանի այրվածքներով տեղափոխվել է Ճառագայթային բժշկության և այրվածքների գիտական կենտրոն, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են ծանր: Վիրավորին բնակարանից շտապօգնության ավտոմեքենայի մոտ են մոտեցրել հրշեջ-փրկարարները, մինչ այդ տեղում նրան օգնություն են ցուցաբերել բժիշկները, իսկ մինչ հրշեջների ժամանումը, քաղաքացիներն իրենց ուժերով մարել են բնակարանում առաջացած կրակ, որտեղ հայտնաբերվել է ամբողջությամբ այրված փոշեկուլ: Դեպքի վայր է ժամանել նաև ոստիկանության Մալաթիայի բաժնի օպերատիվ խումբը՝ համայնքային ոստիկանության բաժանմունքի տեսուչ Թամամյանի գլխավորությամբ: Ժամանել են նաև «Հայաստանի էլեկտրացանցեր» ընկերության և «Գազպրոմ Արմենիա« Երևանի ԳԳՄ աշխատակիցները: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները՝ Գևորգ Ղազարյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 11+
11+

Նմանատիպ նյութեր