211652_close_icon
views-count99485 դիտում article-date 11:05 23-08-2018

Արտակարգ դեպք Գեղարքունիքի մարզում. Գավառում քարե աղյուսով փորձել են սպանել 81–ամյա տանտիրուհուն. տունն ամբողջովին պատված էր արյունով. օպերատիվ են գործել փրկարարները, բժիշկներն ու ոստիկանները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ՝ օգոստոսի 22-ին, սպանության փորձ է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 23:30-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 9-11 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գավառ քաղաքի Ազատամարտիկների փողոցի 61 շենքի 11-րդ բնակարանի բնակչուհին չի արձագանքում դռան և հեռախոսազանգերին: և անհրաժեշտ է, որպեսզի փրկարարները շտապ մոտենան նշված հասցե՝ դուռը բացելու համար: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մինչ օպերատիվորեն կժամաներ Գավառի թիվ 31 հրշեջ-փրկարարական ջոկատը, ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության պետ, ոստիկանության գնդապետ Արթուր Շմավոնյանը օպերատիվ տեղեկություններ է ստանում, որ նշված տանը վիճաբանություն է տեղի ունեցել և այնտեղ կա վիրավոր: Օպերատիվորեն ժամանում են նաև ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության օպերատիվ խումբը՝ վարչության պետ Ա. Շմավոնյանի և ոստիկանության Գավառի բաժնի օպերատիվ խումբը՝ Գավառի ոստիկանապետ Արայիկ Քոչարյանի գլխավորությամբ: Մարզային ոստիկանապետի հանձնարարականով օպերատիվորեն ժամանում է նաև Գավառի հիվանդանոցի հերթապահ խումբը: Փրկարարները, բացելով տան դուռը, այնտեղ անօգնական, ծայրահեղ ծանր վիճակում հայտնաբերում են տանտիրուհուն՝ 81-ամյա Սիլվա Տոնիյանին՝ գլխին ստացած վնասվածքներով: Բժիշկները տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերում և փրկարարների հետ «ծայրահեղ ծանր» ախտորոշմամբ նրան տեղափոխում են Գավառի հիվանդանոց: Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ տան սենյակն ամբողջովին պատված էր արյունով, բնակարանում էլ հայտնաբերվում է աղյուս (քարփինջ), որի վրա առկա են արնանման հետքեր: Դեպքի վայր է ժամանում Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության խումբը՝ վարչության պետ Արտավազդ Ղազարյանի և վարչության պետի տեղակալ Մանուկյանի գլխավորությամբ: Մինչ քննիչները դեպքի վայրի տեղազննություն էին կատարում, Գեղարքունիքի մարզի ոստիկանները պարզել են, որ Ս. Տոնիյանին սպանելու դիտավորությամբ մարմնական վնասվածքներ է պատճառել նույն շենքի բնակիչ, 41-ամյա Խաչատուր Հարությունյանը, ով քարե աղյուսով Ս. Տոնիյանին հարվածներ հասցնելուց հետո դիմել է փախուստի: Փաստի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության պետ Ա. Ղազարյանի որոշմամբ ստեղծված քննչական խմբի ղեկավարի որոշմամբ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր օր-ի 34-104 հոդվածի 1-ին մասի /սպանության փորձ/ հատկանիշներով: Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողությունններ՝ կասկածյալին հայտնաբերելու ուղղությամբ: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ եթե Գավառի փրկարարներն ու բժիշկները օպերատիվորեն չգործեին, ապա հնարավոր է՝ կինը ստացված վնասվածքներից մահանար: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Կարեն Գրիգորյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 21+
21+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր