211652_close_icon
views-count176343 դիտում article-date 10:55 30-07-2019

Մահվան ելքով վրաերթ Երևանում․ 23-ամյա վարորդը BMW-ով վրաերթի է ենթարկել 24-ամյա հետիոտնին, ում ոտքը մարմնից պոկվել է․ ավտոմեքենան էլ ամբողջովին պատված էր արյունով․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ասօր, հուլիսի 30-ին մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 01։00-ի սահմաններում Երևան քաղաքի Նոր Նորք վարչական շրջանի բնակիչ 23-ամյա Սերգեյ Գրիգորյանը իր վարած BMW մակնիշի 46 XX 046 համարանիշի ավտոմեքենայով Գայի պողոտա թիվ 16/3 հասցեի մոտ վրաերթի է ենթարկել Երևան քաղաքի Նոր Նորք վարչական շրջանի բնակիչ 24-ամյա Նորայր Պողոսյանին։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վրաերթի ենթարկվածը ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն, որտեղ գիտակցության չգալով, մահացել է։ Դեպքի վայր են ժամանել Երևանի ճանապարհային ոստիկանության ծառայողները՝ Երևանի ՃՈ պետ Արման Հակոբյանի և Երևանի ՃՈ պետի տեղակալ Դավիթ Ավագյանի գլխավորությամբ։ Ժամանել է նաև ՀՀ ճանապարհային ոստիկանության պետի տեղակալ Նորիկ Սարգսյանը։ Օպերատիվորեն ժամանել են նաև Ոստիկանության Նոր Նորքի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Կարեն Բունիաթյանի և Ոստիկանության Ավանի բաժանմունքի օպերատիվ խումբը՝ բաժանմունքի պետի տեղակալ Արմեն Առուշանյանի գլխավորությամբ։ Դեպքի վայրում իրավիճակն այնքան լարված էր, որ ժամանած Ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 2-րդ վաշտի ծառայողներն ու Ոստիկանության Նոր Նորքի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները ավագ օպեր լիազոր Աշոտ Աթայանի գլխավորությամբ՝ ուժեղացված ծառայություն էին կատարում։ Եվ ոստիկանները ճիշտ կողմնորոշվելով, վարորդին՝ Ս․ Գրիգորյանին, ով ինքնակամ ներկայացել էր ոստիկաններին, դեպքի վայրից տեղափոխեցին Ոստիկանության Նոր Նորքի բաժին, քանի որ մի քանի անձինք փորձում էին հաշվեհարդար տեսնել նրա հետ։ Դեպքի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արմեն Հարությունյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Արտաշես Վանյանի, բաժնի պետի տեղակալ Սամվել Սամվելյանի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Գեղամ Գալստյանի գլխավորությամբ։ Փաստի առթիվ Գ․ Գալստյանի որոշմամբ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ ՔրՕրի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով։ Քննիչի հանձարարականով՝ ավտոմեքենան քարշակի միջոցով տեղափոխվել է Երևանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք։ Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ հետիոտնը փողոցն անցնելիս է եղել ճանապարհի չթույլատրված վայրով, իսկ ավտոմեքենան էլ այնքան ուժգին է հարվածել, որ ոտքը կտրվել ու շպրտվել է, իսկ ավտոմեքենան էլ ամբողջովին պատված էր արյունով։ Ոստիկաններն ու քննիչը վրաերթի ենթարկվածի մարմնի ոսկրային հատվածները փողոցի տարբեր հատվածներում են հայտնաբերել։ Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի [color=#EF2929]Ծանուցում. [/color]Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 51+
51+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր