152091 դիտում
20:10 23-10-2018
Առեղծվածային դեպք Երևանում. բախվել են Nissan-ն ու Երազը. կա 1 զոհ, 1 վիրավոր. մահացածի պարանոցը ամբողջովին վնասված է և արյունով պատված. ժամանել են Երևանի ոստիկանապետն ու քննչականի պետի տեղակալը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ հոկտեմբերի 23-ին, դաժան ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում:Ժամը 18:20-ի սահմաններում Նոր Նորք վարչական շրջանի Վիլնյուսի փողոցում բախվել են Երազ մակնիշի 35 CZ 943 համարանիշի և Nissan մակնիշի 35 ԼR 578 համարանիշի ավտոմեքենաները:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել ոստիկանութւան Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի ծառայողները՝ վարչության պետ Գարիկ Ղուկասյանի գլխավորությամբ:
Ժամանել է նաև ոստիկանության Նոր Նորքի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Հայկ Թումանյանի գլխավորությամբ:
Ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնի պետ Վարդան Ավագյանն ու պետի տեղակալ Վահե Լաչինյանը:
Դեպքի վայրում հայտնաբերվել է տղամարդու դի՝ պարանոցի հատվածը ամբողջովին վնասված և արյունոտված: 1 հոգի էլ մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն:
Այս պահին դեպքի վայրում աշխատում են Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության մեծ թվով քննիչներ՝ վարչությայն պետի տեղակալ Արտաշես Վանյանի գլխավորությամբ:
Դեպքի վայրի զննություն են կատարում հատկապես կարևոր գործերով ավագ քննիչներ Դավիթ Մարտիրոսյանը, Արթուր Ադամյանը և Գեղամ Գալստյանը:
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են նաև՝ արդյոք հայտնաբերված դին վթարի հետևանքով է մահացել և այդ հարցի պատասխանը ստանալու համար քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն:
Վթարի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապան Արմեն Հարությունյանը տեղեկությունը փոխանցել է ՃՈ 1-ին սպայական գուկարտակի 5-րդ դասակ, որտեղից ժամանել են ծառայողները՝ դասակի հրամանատար Մառլեն Սարգսյանի գլխավորությամբ, ովքեր դեպքի վայրից մեծ դժվարությամբ հեռացնում են հետաքրքրասեր քաղաքացիներին, որպեսզի քննիչներն ու փորձաքրեագետները կարողանան դեպքի վայրի զննություն կատարեն:
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների, մահացածի և վիրավորի ինքնութունը:
Դեպքի վայր ժամանեցին ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի պետ Կարեն Բունիաթյանն ու Երևան քաղաքի քննչական վարչության պետի տեղակալ Ահարոն Ներսիսյանը:
[color=#CC0000][b]Դեպքի վայրի հարևանությամբ բնակվող մի քանի բարձրահարկ շենքերի բնակիչներ ասում էին. «Էս փողոցը, ասես, ավտոռալի լինի, ով ասես, ոնց ուզում՝ քշում է: Բազմիցս անգամ դիմել ենք Երևանի քաղաքապետարան, վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմին, որպեսզի արհեստական խոչընդոտ սարքեն, ինչը կնվազեցնի որոշ վայ վարորդների կողմից կասկադյորական ձևով մեքենա վարելը: Ինչ է՝ պարտադիր հերթական զոհը լինի, որ նոր պատասխանատուները իրենց նստատեղերը դուրս հանեն բազկաթոռներից ու գան խոստումներ տան, որ կսարքեն, սակայն այդ խոստումները մինչև այսօր սին են:
Խնդրում ենք պատկան մարմիններին, այդ թվում՝ ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանին, ՀՀ ճանապարհային ոստիկանության պետ Եգոր Կարապետյանին, Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանին, որպեսզի ձեռնամուխ լինեն այս ճանապարհահատվածում մի քանի արհեստական խոչընդոտներ տեղադրեն, ինչն իրենց կողմից նվեր կլինի մեկ տասնյակից ավելի բարձրահարկ շենքերի բնակիչներիս, քանի որ այս հատվածում բազմիցս է ճանապարհատրանսպորտային պատահարներ եղել, ցավոք, այդ թվում՝ ողբերգական»:[/b][/color]
[b]24/10/2018թ.
09։30
Քիչ առաջ ֆոտոլրագրողը հայտնեց, որ ոստիկաններն ու քննիչները պարզել են՝ «Երազ»-ը վարել է Երևան քաղաքի Դավիթ Բեկի փողոցի բնակիչ՝ 50-ամյա Հովհաննես Մանուկյանը, իսկ Nissan-ը՝ Երևան քաղաքի Նոր Նորք վարչական շրջանի բնակիչ՝ 22-ամյա Ռազմիկ Սերոբյանը։
Մահացածը եղել է Հ. Մանուկյանը, իսկ նրա ուղևոր՝ Երևան քաղաքի Վիլնյուսի փողոցի բնակիչ, 69-ամյա Ռուբիկ Մկրտչյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։[/b]
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 113+
113+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
16852 դիտում
10:50 21-12-2024
Երևանում գործադուլ արած և աշխատանքից ազատված վարորդներից 11-ն աշխատանքի է վերադարձել. ՏԵՍԱՆՅՈՒԹ