61788 դիտում
17:31 19-08-2018
Խոշոր ավտովթար Արարատի մարզում. 40–ամյա վարորդը Nissan-ով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և գլխիվայր շրջվել. 9 վիրավորներից 5-ը երեխաներ են. ՖՈՏՈՌԵՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Երեկ՝ օգոստոսի 18-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 12:10-ի սահմաններում Երևան- Մեղրի ավտոճանապարհի 79-րդ կմ հատվածում Տիգրանաշենի (Քյարքի) ոլորաններում Երևան քաղաքի Բաբաջանյան փողոցի բնակիչ, 40-ամյա Արթուր Սարգսյանը իր վարած Nissan մակնիշի 91 ZZ 101 համարանիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և գլխիվայր շրջվել:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով «Արարատ» բժշկական կենտրոն են տեղափոխվել վարորդ Ա. Սարգսյանը, ուղևորներ, 63-ամյա Աղավնի Ավդալյանը, 32-ամյա Արևիկ Հայրապետյանը, 30-ամյա Լուսինե Սարգսյանը, իսկ բժշկական հետազոտման նպատակով՝ ավտոմեքենայում գտնվող ևս 5 անչափահաս երեխաներ:
Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Վահան Էվինյանի, գլխավորությամբ:
Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանոտւ հերթապահ Երվանդ Ալեքսանյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Արարատի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ հերթապահ մասի պետի գլխավորությամբ:
Դեպքի վայր են ժամանել նաև Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Արարատի թիվ 24 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով՝ ջոկատի հրամանատար Աշոտ Միրզոյանի գլխավորությամբ:
Փաստի առթիվ ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի հետաքննիչ Պողոսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում:
Հիվանդանոցից [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակցին հայտնել են, որ 5 երեխաները հետազոտվել և դուրս են գրվել: Մնացածի կյանքին վտանգ չի սպառնում:
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գևորգ Ղազարյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 22+
22+