30500 դիտում
11:56 16-08-2018
Շղթայական ավտովթար Երևանում. «Երևան Սիթի»-ի մոտ բախվել են BMW X5-ը, Mercedes-ը, Opel-ն ու բեռնատար ГАЗель-ը. կա վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ օգոստոսի 16-ին, շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 09:30-ի սահմաններում Սեբաստիա փողոցում՝ «Երևան Սիթի»-ի հարևանությամբ, բախվել են Արարատի մարզի բնակիչ, 42-ամյա Արտեմ Միքայելյանի վարած Opel Zafira մակնիշի 35 ՏQ 401 համարանիշի, Շիրակի մարզի բնակիչ, 24-ամյա Պարգև Գասպարյանի վարած Mercedes մակնիշի 33 ՍV 312 համարանիշի, Երևանի բնակիչ, 28-ամյա Վարդան Վարդանյանի վարած ГАЗ 2790 մակնիշի 35 MG 367 համարանիշի և Սյունիքի մարզի բնակիչ, 48-ամյա Վազգեն Ղազարյանի վարած BMW X5 մակնիշի 88 VC 585 համարանիշի ավտոմեքենաները:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Opel-ի վարորդը թեթև մարմնական վնասվածքով բժշկական հետազոտության նպատակով տեղափոխվել է հիվանդանոց:
Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 5-րդ դասակի տեսուչներ Գևորգ Սահակյանն ու Էդգար Թադևոսյանը:
Վթարի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արշակ Գրիգորյանը տեղեկությունը փոխանցել է Ճանապարհային Ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է հերթապահ ավագ հետաքննիչ Անդրանիկ Իսախանյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ բացի Opel-ի վարորդից, ով հիվանդանոցում է, մնացած վարորդները ենթարկվեցին սթափության փորձաքննության: Պարզվեց, որ բոլորը եղել են սթափ:
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 96+
96+