211652_close_icon
views-count75270 դիտում article-date 17:52 02-11-2018

Խոշոր ավտովթար Երևանում. Դավիթաշենում բախվել են BMW-ն, Opel-ն ու բեռնատար ГАЗель-ը. BMW-ն վերածվել է մետաղե ջարդոնի, Opel-ն էլ ծառը արմատախիլ է արել. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ նոյեմբերի 2-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 17:00-ի սահմաններում Եղվարդի խճուղում, ժողովրդին հայտնի «Պալկովնիկի» ռեստորանային համալիրի հարևանությամբ, բախվել են Դավիթաշեն վարչական շրջանի բնակիչ, 24-ամյա Նիկոլ Արությունովի վարած BMW մակնիշի B 796 YA 123 RUS համարանիշի, Opel մակնիշի 34 QR 870 համարանիշի և բեռնատար ГАЗель մակնիշի ավտոմեքենաները: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների, վթարի հետևանքով զոհեր և վիրավորներ չկան: Օպերատիվորեն դեպքի վայր ժամանած Երևանի 1-03 շտապօգնության բժիշկները տեղում առաջին օգնությունն են ցուցաբերել վարորդներին, սակայն վերջիններս հրաժարվել են հիվանդանոց մեկնելուց՝ հայտարարելով, որ իրենց լավ են զգում: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ բախման հետևանքով Opel-ը դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, տապալել ծառն ու հայտնվել մյուս գոտում: Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 6-րդ դասակի տեսուչներ Դավիթ Քարինյանն ու Վրույր Ավագյանը: Ճանապարհային ոստիկանությունը պարզում է Opel-ի և բեռնատար ГАЗель-ի վարորդների ինքնությունը: Opel-ի վարորդն ու BMW-ի վարորդը վթարի մեջ մեղադրում են միմյանց: Փաստի առթիվ ՃՈ 1-ին սպայական գումարտակում նյութեր են նախապատրաստվում: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 76+
76+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր