211652_close_icon
views-count37795 դիտում article-date 11:15 05-08-2018

Ավտովթար Կոտայքի մարզում. 43-ամյա վարորդը Mersedes-ով բախվել է պատին. Կա 6 վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Երեկ՝ օգոստոսի 4-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 09:50-ի սահմաններում Երևանի բնակիչ, 43-ամյա Լիլիթ Հարությունյանը իր վարած Mersedes մակնիշի 75 NԼ 075 համարանիշի ավտոմեքենայով Հրազդան քաղաքի Շահումյան – Սպանդարյան օղակաձև փողոցների խաչմերուկում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել պատին: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդ Լ. Հարությունյանը, նրա ուղևորներ, Երևանի բնակիչներ 69-ամյա Կարինե Գալստյանը, 73-ամյա Լեռնիկ Հարությունյանը, 41-ամյա Նվեր Հակոբյանը, 5-ամյա Ա.Հ-ն և 12-ամյա Է. Հ-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Հրազդանի բժշկական կենտրոն: Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները, վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի գլխավորությամբ: Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի հետաքննիչ Մայիս Բադոյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 21+
21+

Նմանատիպ նյութեր