133733 դիտում
02:26 14-02-2016
Խոշոր ու ողբերգական ավտովթար Երևանում. «Mersedes»-ը բախվել է էլեկտրասյանն ու շինության պատին. ավտոմեքենան մեջտեղից կիսվել է, կա զոհ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր, փետրվարի 14-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 00:20-ի սահմաններում, «Mersedes» մակնիշի 14 MP 444 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Արշակունյաց պողոտայում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել էլեկտրասյանը, այնուհետև սեփական տան ավտոտնակի դարպասին ու պատին և հայտնվել մայթին:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը փրկարարների և քաղաքացիների օգնությամբ դուրս է բերվել ավտոմեքենայից և օպերատիվորեն ժամանած շտապօգնության բրիգադը նրան տեղափոխվել «Էրեբունի» բժշկական կենտրոն, որտեղ գիտակցության չգալով մահացել է:
Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 2-րդ դասակի աշխատակիցները` ավագ տեսուչ Սեյրան Խաչատրյանի գլխավորությամբ:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ բախման հետևանքով «Mersedes»-ը մեջտեղից կիսվել է. մի մասը շպրտվել է: Շպրտվել է նաև գազաբալոնը:
Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչություն, որտեղից ժամանել է հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Գագիկ Հարությունյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդի ինքնությունը: Փրկարարական աշխատանքները տեղում ղեկավարել է 4-րդ հրշեջ-փրկարարական ջոկատի խմբի պետ Կարեն Բոյախչյանը:
***
10:00
[color=#EF2929]Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզել են, որ վարորդը հանդիսանում էր Երևան քաղաքի Աէրացիա թաղամասի 2/4 շենքի բնակիչ, 27-ամյա Վարդան Եփրեմյանը:[/color]
Լուսանկարները և տեսանյութը` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 72+
72+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
2014 դիտում
21:00 20-12-2024
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (22.12.2024 թ․)