Հերթական գարշահոտ ու հակասանիտարական վիճակը՝ Աբովյան քաղաքի «3-րդ միկրոշրջան» թաղամասում. կեղտաջրերը հասնում են մինչև «Բենզինների խաչմերուկ», հոտն էլ զգացվում է մի քանի հարյուր մետրից. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ
Արդեն մի քանի օր է՝ Աբովյան քաղաքի 3-րդ միկրոշրջան թաղամասի 3-րդ շենքի դիմաց եղած դիտահորերից կեղտաջրերը դուրս են գալիս ու ամբողջ տարածքում տիրում է գարշահոտ ու հակասանիտարական վիճակ։
Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, կեղտաջրերը հոսելով հասնում են մինչև աբովյանցիներին հայտնի «Բենզինների խաչմերուկ», անցնելով անգամ հետիոտնի համար գծանշված հատվածներով։
Այսօր՝ ապրիլի 1-ին, ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում բնակիչներն ասում էին.
«Այս խնդիրը երկար տարիների հարց է։ Ամեն անգամ, երբ դիտահորերը խցանվում են, կեղտը դուրս է գալիս։ Ամեն անգամ զանգահարում ենք «Վեոլիա ջուր», երբեմն եթե գալիս են, մի բարակ շյուղի հաստությամբ պրովուդով գործ են անում ու այդքանով իրենց գործը համարում են ավարտված ու գնում։ Մի քանի անգամ խնդրի մասին տեղեկացրել ենք Աբովյանի քաղաքապետ Էդուարդ Բաբայանին, ով 10-ից ավելի անգամ երբ քաղաքապետարանի կոմունալ աշխատակիցներին հանձնարարել է, եկել և հատուկ մեքենաներով մաքրել են։ Բայց հիմա հո ամեն անգամ քաղաքապետին չենք դիմելու, երբ մենք լավ գիտենք, որ դա ոչ թե քաղաքապետարանի իրավասության մեջ է մտնում, այլ «Վեոլիա ջրի»։
Էնպես չէ, որ «Վեոլիան» էլ չի գալիս։ Բայց ասում ենք՝ գալիս է, բարակ պրովուդով բացում ու իրենց գնալուց մի քանի ժամ, ամենաշատը մեկ օր անց նորից խցանում է տեղի ունենում։
Հիմա խնդրում ենք թե՛ «Վեոլիա ջրին», թե՛ Կոտայքի մարզպետարանին, ինչու ոչ, նաև Աբովյանի քաղաքապետին, որպեսզի էս ամբողջ թաղամասը փրկեն տարիներով չլուծվող էս խնդրից։ Իսկ դա կարող են, եթե դարն ապրած, սովետական տարիներից անցկացված խողովակները փոխեն մի քիչ մեծ ու որակյալ խողովակներով։
Օրերն էլ տաքանան, չենք կարողանալու լուսամուտները բացենք։ Ու պատկերացնո՞ւմ եք ամառվա էդ տապին հոտը գրոհի մեր տներ»։
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։