211652_close_icon
views-count31084 դիտում article-date 22:23 28-07-2018

Խոշոր ավտովթար Արարատի մարզում. Opel-ը դուրս է եկել հանդիպակած գոտի և բախվել Mercedes-ին. ժամանել են ՃՈ վաշտի հրամանատարը, տարածքի ոստիկանապետն ու ավագ հետաքննիչը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ՝ հուլիսի 27-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 20:00-ի սահմաններում, Դիմիտրով-Մասիս ավտոճանապարհի՝ Դիմիտրով գյուղի վարչական տարածքում բախվել են Արտաշատի բնակիչ, 57-ամյա Սամվել Բաբայանի վարած Opel մակնիշի 34 ՍV 722 համարանիշի և Դիմիտրով գյուղի բնակիչ, 29-ամյա Արծրուն Նահապետյանի վարած Mercedes մակնիշի 35 PQ 639 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների, վթարի հետևանքով բարեբախտաբար զոհեր և վիրավորներ չկան: Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի ծառայողները՝ վաշտի հրամանատար Վահան Էվինյանի գլխավորությամբ: Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Երվանդ Ալլեքսանյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Արտաշատի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արթուր Հովհաննիսյանի գլխավորությամբ: Տեղում աշխատանքները ղեկավարել է ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի ավագ հետաքննիչ Մարգար Մարգարյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Ֆոտոլրագրողի տեղեկություններով, վթարի մեղավորը եղել է Opel-ի վարորդը, ով չթույլատրված վայրից մտել է հանդիպակած երթևեկելի գոտի, Mercedes-ի վարորդի համար ստեղծել վթարային իրավիճակ ու տեղի է ունեցել բախումը Լուսանկարներն ու տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 32+
32+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր