211652_close_icon
views-count84239 դիտում article-date 19:26 05-09-2020

Արտակարգ դեպք Գեղարքունիքի մարզում. բեռնատարից խոտի հակերը թափվել և վնասել են հանդիպակած երթևեկող Chevrolet-ը. կա վիրավոր. ժամանել են տարածքի ոստիկանապետն ու ՃՈ վաշտի հրամանատարը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ սեպտեմբերի 5-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 15:45-ի սահմաններում, Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 15 կմ հատվածում, Գեղարքունիքի մարզի բնակիչ, 54-ամյա Գագիկ Գասպարյանի վարած ԶԻԼ-130 մակնիշի ավտոմեքենային բարձված խոտի հակերի մի մասը թափվել է և ընկել է հանդիպակած ուղղությամբ երթևեկող, Մարտունի քաղաքի բնակիչ, 26-ամյա Ալիկ Դավթյանի վարած Chevrolet մակնիշի ավտոմեքենայի վրա: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հակերի թափման հետևանքով վնասվել է Chevrolet-ի դիմապակին, այնուհետև դրա հետևանքով Ա. Դավթյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Գավառի բժշկական կենտրոն: Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Էդգար Սուսլիյանի գլխավորությամբ: Օպերատիվորեն ժամանել է նաև ոստիկանության Գավառի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Իգոր Մեսրոպյանի գլխավորությամբ: Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարել է Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի ավագ հետաքննիչ Հարություն Մարգարյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Լուսանկարները՝ Յուրա Գաբրիելյանի [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 21+
21+

Նմանատիպ նյութեր