211652_close_icon
views-count36200 դիտում article-date 12:01 24-09-2018

Խոշոր ավտովթար Արարատի մարզում․ 29-ամյա վարորդը Mercedes-ով բախվել է հաստաբուն ծառին․ կա վիրավոր․ ժամանել են տարածքի ոստիկանապետն ու ՃՈ վաշտի հրամանատարը․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Երեկ, սեպտեմբերի 23-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 23։50-ի սահմաններում Երևան քաղաքի Մամիկոնյանց փողոցի բնակիչ 29-ամյա Հրանտ Հովհաննիսյանը իր վարած Mercedes մակնիշի 34 RV 766 համարանիշի ավտոմեքենայով Բաղրամյան գյուղի սկզբնամասում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել հաստաբուն ծառին։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով ավտոմեքենայի ուղևոր Արմավիր քաղաքի բնակիչ 31-ամյա Նիկոլայ Սահակյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Արտաշատի բժշկական կենտրոն։ Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Վահան Էվինյանի գլխավորությամբ։ Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Յուրա Հովհաննիսյանը տեղեկությունը փոխանցել է Ոստիկանության Արտաշատի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արթուր Հովհաննիսյանի գլխավորությամբ։ Փաստի առթիվ ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի հետաքննիչ Գևորգ Պողոսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում։ Լուսանկարները՝ Գևորգ Ղազարյանի [color=#EF2929]Ծանուցում. [/color]Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 26+
26+

Նմանատիպ նյութեր