38482 դիտում
19:57 21-07-2018
Գեղարքունիքի մարզում 18-ամա վարորդը Opel-ով վրաերթի է ենթարկել 3 հետիոտնի, որից հետո մեքենան հայտնվել է մացառուտներում. հետիոտները տեղափոխվել են հիվանդանոց. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր, հուլիսի 21-ին, վրաերթ է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում:
Ժամը 13:00-ի սահմաններում, Մասիս քաղաքի բնակիչ, 18-ամյա Հայկազ Թովմասյանը իր վարած Opel մակնիշի 34 CR 361 համարանիշի ավտոմեքենայով Մարտունի-Վարդենիս-Քարվաճառ ավտոճանապարհի 10.5 կմ հատվածում վրաերթի է ենթարկել հետիոտներ, Գեղարքունիքի մարզի Զոլաքար գյուղի բնակիչներ, 55-ամյա Սումբաթ Դարբինյանին, 46-ամյա Գնունի Խաչատրյանին և Գեղարքունիքի մարզի Վարդենիկ գյուղի բնակիչ, 52-ամյա Հովիկ Քոչարյանին:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վրաերթի ենթարկվածները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Մարտունու բժշկական կենտրոն, իսկ ավտոմեքենան հետիոտներին վրաերթի ենթարկելուց հետո դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և հայտնվել դաշտի մացառուտներում:
Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Էդգար Սուսլիյանի գլխավորությամբ:
Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Երվանդ Ալեքսանյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Մարտունու բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Մելքոնյանի գլխավորությամբ:
Տեղում քննչական աշխատանքները ղեկավարել է Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության ավագ քննիչ Քոչարյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստովում:
Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Մարտունու բաժնի հատուկ պահպանվող տարածք:
Լուսանկարները և տեսանյութը՝ Սմբատ Պետրոսյանի
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 25+
25+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
75027 դիտում
14:57 16-05-2016
ԲԱՑԱՌԻԿ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ Մատաղիսի առաջնագծից. առյուծ-զինվորներն ասում էին. «Ամա՜ն-ամա՜ն, թուրքի մաման…»