48738 դիտում
11:08 20-07-2018
Երևանում թալանել են Հայաստանում Բելառուսի Հանրապետության պատվավոր հյուպատոսի տունը
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ ոստիկանության Նոր Նորքի բաժնի հետաքննչական բաժանմունքում հետաքննություն է սկսվել երեկ՝ հուլիսի 19-ին, Նոր Նորք վարչական շրջանի Լվովյան փողոցի տներից մեկի բնակարանից կատարված գողության փաստով։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, երեկոյան ոստիկանության Նոր Նորքի բաժին է դիմել նշված տան բնակիչ՝ 55-ամյա Արմեն Սարգսյանը և հայտնել, որ նույն օրը, ժամը 14։00-ից մինչև 19։00-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք տեխնիկական միջոցների գործադրմամբ բացել են իր բնակարանի դուռը և այնտեղից կատարել գողություն՝ տանելով մի քանի Ipad, Notebook, կանացի ժամացույց, ամերիկյան դոլար և ՀՀ դրամ։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ նախապատրաստված նյութերը փոխանցվել են Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժին։
Գողացված գումարի չափը ճշտվում է։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ նշված տունը պատկանում է Հայաստանում Բելառուսի Հանրապետության պատվավոր հյուպատոսին։
[color=#EF2929]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Նմանատիպ նյութեր
1452 դիտում
11:59 25-06-2019
ՀՀ ԱԳՆ-ում կայացել է Հայաստանում Մոլդովայի պատվավոր հյուպատոսի՝ հյուպատոսական արտոնագրի հանձնման արարողությունը
14157 դիտում
15:24 04-05-2014
Երևանում 23-ամյա վարորդը պատվավոր հյուպատոսի առանձնատան մոտ ավտոմեքենաների սպանդ է արել. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
1621 դիտում
14:44 22-10-2014
Ֆրեզնոյում տեղի է ունեցել ԱՄՆ-ում ՀՀ առաջին պատվավոր հյուպատոսի գրասենյակի բացման հանսիսավոր արարողությունը
Այս բաժնից
2095 դիտում
21:00 20-12-2024
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (22.12.2024 թ․)