Գարշահոտ և հակասանիտարական վիճակը Երևանի Շերամի փողոցում․ բնակիչները դիմում են Երևանի քաղաքապետին, Մալաթիայի թաղապետին ու «Վեոլիա Ջուր»-ին՝ «Ինչպես կասեր գեներալ-գնդապետ Վլադիմիր Գասպարյանը՝ «Սթափվե՛ք, քանի ուշ չէ»»․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Արդեն մի քանի օր է SHAMSHYAN.com-ը դարձյալ ահազանգեր է ստանում Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Շերամի և Ռաֆֆու փողոցների բնակիչներից, ովքեր արդարացիորեն իրենց զայրույթն են ուղղում Երևանի քաղաքապետարանի, «Վեոլիա ջուր» և Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի պատասխանատուների հասցեին՝ ասելով, որ տարիներ շարունակ «Վեոլիա ջուր»-ը զբաղված է միայն գումարներ հավաքելով, իսկ Երևանի քաղաքապետարանն ու Մալաթիայի թաղապետարանը կարծես թե խրախուսում են «Վեոլիա ջուր» ընկերության փնթի աշխատանքը։
Այսօր՝ ապրիլի 5-ին, ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում բնակիչները նորից իրենց զայրույթն էին ուղղում նշված կառույցների հասցեին և պատրաստվում են առաջիկա օրերին դիմել ամենակտրուկ միջոցների՝ ընդհուպ ճանապարհներ փակելուն։
Բնակիչներն ասում էին․ «Արդեն մեր համբերության բաժակը լցվել է։ Ասում են՝ ճանապարհ ենք բռնել դեպի Եվրոպա։ Հետաքրքիր է՝ եթե պիտի էս ձևով մտնենք Եվրոպա, ավելի լավ է՝ մենք գնանք դեպի քարե դար։ Գոնե քարե դարում նման հակասանիտարական վիճակ չի եղել։
Իսկ տեխնիկայի այս զարգացած դարում «Վեոլիա ջուր»-ի ոչ պատշաճ աշխատանքի շնորհիվ է, որ մի ամբողջ թաղամասում գարշահոտություն է տիրում։
Էնպիսի օր չկա, որ չզանգահարենք «Վեոլիա ջուր»-ին։ Առաջ եթե պատասխանում էին, հիմա երևի մեր համարները անգիր գիտեն, գցել են «սև ցուցակ»։
Ոչինչ, առաջիկայում, որ ամենավերջին գործողությունները անենք, պարալիզացնենք Հյուսիս-Հարավ ճանապարհը, էդ ժամանակ «Վեոլիա ջուր»-ի նման անպատասխանատուները կզգան այն հայտնի խոսքը, թե «Գյուղ կանգնի՝ գերան կկոտրի»։
Պետք է նաև Երևանի քաղաքապետարանն ու Մալաթիայի թաղապետարանը իրենց ականջներին օղ անեն, որ շուտով ընտրություններ են։ Հաշված շաբաթներ հետո ինչ երեսով եք գալու ու այս հազարավոր ընտանիքներից ձայն խնդրելու։ Ինչպես դուք եք հիմա համրացել, այդ ժամանակ մենք էլ ձեր պես կվարվենք ու կիմանաք քվեի արժեքը։
Հետո չասեք, թե ինչի համար այդ հազարավոր ընտանիքներից գոնե 1 տոկոս ձայն չեք ստացել։
Այնպես որ, հարգելի՛ Երևանի քաղաքապետարան, հարգելի՛ Մալաթիայի թաղապետարան, հարգելի՛ «Վեոլիա ջուր», ինչպես կասեր ՀՀ ոստիկանության նախկին պետ, ոստիկանության գեներալ-գնդապետ Վլադիմիր Գասպարյանը․ «Սթափվե՛ք»։
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ կեղտաջրերը հոսում են մոտ 2-3 կմ, և այդ կեղտաջրերի միջով են մարդիկ իրենց երեխաներին տանում մանկապարտեզներ, դպրոցներ, իսկ նույնիսկ Երևանի քաղաքապետարանի կողմից բերված ավտոբուսները անցնում են այդ կեղտաջրերի միջով։
Ինչպես ավելի վաղ հայտնել էր SHAMSHYAN.com-ը հունվարի 12-ին ֆոտոռեպորտաժ, տեսանյութ էր հրապարակել Երևանի Շերամի փողոցում տիրող հակասանիտարական իրավիճակի մասին, երբ նշված փողոցի բազմաթիվ բնակիչներ արդարացիորեն պահանջում էին, որպեսզի Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը, Մալաթիայի թաղապետ Ռոմիկ Մխիթարյանն ու «Վեոլիա ջուր» ընկերության պատասխանատուները վերջապես փողոցը փրկեն կեղտաջրերից ու գարշահոտից, ինչպես նաև մարդաբոյ փոսերից:
Հունվարի 20-ին, ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում բնակիչներն իրենց զայրույթն էին հայտնում, ասելով, որ այդ 3 կառույցներն իրար հետ միացված կարող են ստանալ «Փչան Թոդորոս» տիտղոսը՝ նկատի ունենալով «Պահանջվում է ստախոս» հայտնի թատերական ներկայացումը:
Ֆոտոլրագրողի հետ զրույցում այսօր բնակիչներն ասում էին. «Տիգրան Ավինյանը Երևանի ավագանու ընտրությունների ժամանակ կարգախոս էր ընտրել՝ «Ասեք՝ կանենք»: Երկար ու ձիգ ամիսներ է՝ էս փողոցում նման պատկեր է. գարշահոտություն, կեղտաջրերը անընդհատ հոսում են, մարդաբոյ փոսերի պատճառով անգամ շտապօգնությունը չի կարողանում հասնել հիվանդի տուն: Ու դրա թիվ 1 պատասխանատուն Երևանի քաղաքապետարանն է, Մալաթիայի թաղապետարանն է և «Վեոլիա ջուր»-ը:
Մարդ ինչ աստիճանի մտածելակերպ պետք է ունենա, որ խոստանա, թե օրերի ընթացքում խնդիրը կլուծեն, բայց բավարարվում են 1 օրով նշված վայրում պտույտ տալով ու այդքանով համարելով իրենց գործն ավարտված, հեռանում են՝ խոստումներ տալով, բայց այդ խոստումները լրիվ սին ու դատարկ են:
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյան, Մալաթիայի թաղապետ Ռոմիկ Մխիթարյան, «Վեոլիա ջրի» ղեկավարություն, մի քիչ մարդ եղեք, մի քիչ մտածեք էս ժողովրդի մասին, թե չէ դրել եք, դատարկ խոստումներ եք տալիս ու էդ խոստումների 1 գրամն անգամ չեք կատարում:
Ամբողջ բնակչությունը, չհաշված՝ այս հատվածով երթևեկեող վարորդները, ձեզ ամենավերջին խոսքերն են ուղղում, եթե դա ձեզ հաճելի է, կարող եք նորից խաբել, իսկ բնակչություն էլ ձեզ կհիշի ամենավատ խոսքերով, իսկ եթե ուզում եք արժանանալ բնակչի օրհնանքին, ապա եկեք, ձեր տված խոստումը կատարեք, առաջին հերթին ուղղում ենք պարոն Ավինյանին, ով ասում էր՝ «Ասեք՝ կանենք», մեռանք ասելով, բայց ասես ձեր ականջները մի փութ բամբակ լցրած լինեն»:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր տևական ժամանակ է՝ ինչ Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Շերամի փողոցում դեռ սովետական տարիներից ժողովրդին հայտնի ռոբոտների գործարանի ճանապարհը բնակիչների համար դարձել է հակասանիտարական վայր, իսկ վարորդների համար՝ պատուհաս։
Այդ փողոցի մոտ 2 կիլոմետրանոց հատվածով երթևեկելը դարձել է կենաց-մահու պայքար, քանի որ նախ կոյուղատարերից դուրս թափվող կեղտաջրերը անխնա հոսում են ու ստեղծում նաև մերկասառույց, իսկ մարդաբոյ փոսերի պատճառով էլ շատ դեպքերում վարորդները չգիտեն ինչպես երթևեկել, որպեսզի ավտովթար տեղի չունենա։
Հունվարի 12-ին ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում մի քանի բնակիչներ, ովքեր հրաժարվել էին տեսախցիկի առաջ խոսել, ասել էին.
«21-րդ դարում ենք ապրում, բայց կարծես քարե դարում լինենք։ Ով է տեսել 3-4 ամիս նույն պատկերը լինի։ Ահազանգել ենք թե՛ Երևանի քաղաքապետարանի թեժ գիծ, թե՛ Մալաթիայի թաղապետարան, թե՛ «Վեոլիա ջուր», եթե առաջ պատասխանում էին մեր զանգերին, հիմա արդեն արհամարհած ունեն, տեսնում են համարները, էլ չեն էլ պատասխանում։
Ամբողջ ճանապարհահատվածը ոչ միայն անտանելի հոտով է լցված, այլ նաև չգիտես ավտոմեքենադ որ փոսից փախցնես։ Էրեխենքն էլ հեծանիվներ են առել, չեն կարողանում քշել։
Հետաքրքիր է, որ քաղաքապետարանը գցում է թաղապետարանի, թաղապետարանը՝ «Վեոլիա ջրի» վրա։ Բա վերջը ո՞վ է կարգավորելու էդ խնդիրը։
Վճարումները կանոնավոր կատարում ենք, փոխարենը մի քանի ամիս է՝ էս պատկերն է։ Գոնե մի քիչ մարդ եղեք, հարգելի չինովնիկներ։ Հետաքրքիր է, դուք ձեր փողոցում նման պատկեր եթե ունենայիք, ի՞նչ կանեիք, «Վեոլիա ջրին» «օդերով կհանեիք», իսկ հիմա անպոչ հեռախոս եք խաղում քաղաքապետարան - թաղապետարան - «Վեոլիա ջուր»։
Լուսանկարները և տեսանյութերը՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։