211652_close_icon
views-count36129 դիտում article-date 20:09 15-07-2018

Վրաերթ Երևանում. 27-ամյա վարորդը BMW-ով վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող հետիոտնին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր, հուլիսի 15-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 19:00-ի սահմաններում Երևան քաղաքի բնակիչ, 27-ամյա Մանվել Սիրունյանը իր վարած BMW մակնիշի 35 RX 708 համարանիշի ավտոմեքենայով Արշակունյաց պողոտայում, Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ինստիտուտի դիմաց վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող հետիոտնին: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է 1-03, այնուհետև օգնել է վրաերթի ենթարկվածին տեղափոխել Էրեբունի բժշկական կենտրոն: Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Ճաանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 3-րդ դասակի տեսուչներ Մհեր Քոչարյանն ու Արծրուն Ռտոյանը: Դեպքի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Կարեն Գյուլումյանը տեղեկությունը փոխանցել է Ճանապարհային ոստիկանության ճանաարհատրանսպորտային պատահարների հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է հերթապահ խումբը՝ բաժանմունքի պետ Ալբերտ Նազարյանի և ավագ հետաքննիչ Գրիգոր Ավետիսյանի գլխավորությամբ: Ոստիկանությունը պարզում է վրաերթի ենթարկվածի ինքնությունը, ով կլինի մոտ 80-85 տարեկան տղամարդ: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ հետիոտնը չթույլատրված տեղով է անցնել այն դեպքում, երբ վրաերթից վայրից 40 մետր այն կողմ մինչև վերգետնյա անցում կա, ու եթե նա վերգետնյա անցումով անցներ, ապա պատուհաս չէր դառնա վարորդի համար: Ու սա առաջին դեպքը չէ, որ որոշ վայ հետիոտների պատճառով վարորդները հայտնվում են նման իրավիճակներում, իսկ քաղաքակիրթ երկրներում նման դեպքերում մեղավորը հետիոտն է լինում: Վարորդը տեղում ենթարկվեց սթափության փորձաքննության, պարզվեց, որ նա գտնվում է սթափ վիճակում: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 37+
37+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր